«Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու». Աճեմօղլու
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ, նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն որոշ կանխատեսումներ է արել Թուրքիայի բնակչության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, ընդգծելով աշխարհի բնակչության շատ արագ ծերանալու գործընթացը, որը մոտվորապես 30 տարվա ընթացքում հասնելու է ամենաբարձր մակարդակին, նշել է, որի Թուրքիայի բնակչությունը որոշ երկրների համեմատ էլ ավելի արագ է ծերանալու։
Աճեմօղլուն նման գնահատականներ է տվել Ստամբուլում անցկացված «Brand Week»-ի գագաթնաժողովում։
«200 տարի ի վեր աճող աշխարհի բնակչությունը մոտ 2050-ին կհասնի իր գագաթնակետին և կսկսի նվազել։ Աշխարհի բոլոր կողմերում կլինի ծերացող բնակչություն»,-ասել է նա, հավելելով, որ դա իր հետ կարող է բերել տնտեսական և սոցիալական մի շարք խնդիրներ։