350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1080 բեռնատար, այդ թվում դեպի Վրաստան ընթացող հայկական 350 բեռնատար։

Ներկայում «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցակետում խցանումները կապված էին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։

Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանի տարածքով Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930