Բաժիններ՝

Հելսինկիի օդանավակայանի աշխատակիցը մահացել է՝ հայտնվելով ինքնաթիռի և մեքենայի արանքում

Հելսինկի-Վանտաա օդանավակայանի աշխատանքային տարածքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Աշխատակիցը մահացել է՝ հայտնվելով ինքնաթիռի և ծառայողական մեքենայի արանքում, երբ դատարկում էր զուգարանը: Այս մասին գրում է kp.ru-ն՝ հղում անելով Aviation24.be-ին:

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, Տոկիոյից ժամանած Finnair ինքնաթիռի վրա աշխատելու ժամանակ: Քարշակման ժամանակ ինքնաթիռը բախվել է մեքենային, ինչի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ, որոնք անհամատեղելի են եղել կյանքի հետ:

Ոստիկանության հանձնակատարն ասել է, որ դա շատ հազվադեպ դեպք է, և օդանավակայաններում սովորաբար պահպանվում են անվտանգության խիստ կանոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930