
Նոր Գեղիի խաչմերուկում 3 ավտոմեքենա է բախվել, տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ Նոր Գեղիի խաչմերուկում: Ժամը 10:30-ի սահմաններում բախվել են «Ford Focus», «Opel Astra» և «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 անձ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարները հաճախակի են գրանցվում լուսակիրների բացակայության պատճառով: