Երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն:
Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Ալբերտ Վ.-ն դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ ինքը, որպես Ձմեռ պապ, այցելել է Հաղթանակ թաղամասի տներից մեկը, որտեղ Ձմեռ պապի դերն է խաղացել, իսկ հետո այնտեղ թողել է իր ձայնարկիչն ու բարձրախոսը՝ հետ տանելու նպատակով, հաղորդում […]
23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է շտապօգնություն կանչած քաղաքացու կողմից բժիշկների նկատմամբ դրսևորած բռնության դեպքի մասին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:
Հիմա փաստերով նշեմ, թե ինչ է գրված Էրեբունու մասին: Ընդամենը մի քանի տող։
Արտաշատ քաղաքում մառախուղ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կատարվում է քննություն:
Վրաստանում բժշկական հաստատություններ այցելությունների թիվն աճել է սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով: Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 3.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 21-ամյա Նորայր Ս.-ին: Նա 2023 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող […]
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Լիբիայում ոմն եպիսկոպոս եկեղեցական մեծ ժողովում ասաց. «Իմացե՛ք, որ ես պոռնկության մեջ ընկա և այլևս եպիսկոպոս չեմ»: Եվ հանելով եմիփորոնը՝ (խաչանիշ ուսանոցը) դրեց սեղանին:
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները կեղծ թղթադրամներ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 13-ին:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադառնալով Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում նախատեսվող աշխատանքներին՝ Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած հատվածն ամբողջությամբ կվերակառուցի և կբարեկարգվի:
«Սա նշանակում է, որ առնվազն 90 տոկոս շահում պետք է հետապնդի: Սա, իրականում, չնայած պարբերաբար մտցվող սահմանափակումներին, խաղերով տարված անձանց համար լրացուցիչ խթան և մոտիվացիա է, երբ գիտես՝ միջազգային ստանդարտներով ապահովված նման պահանջ կա: Կա մտավախություն, որ սա լրացուցիչ շահագրգռություն կդառնա այն անձանց համար, որոնք չեն մտնում նոր սահմանափակումների ներքո»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա:
Mash թելեգրամյան ալիքը գրում է, որ կինը փորձել է փորձանոթներով Ռուսաստանից Վրաստան տեղափոխել 2,5 մլն ռուբլի արժողությամբ ձվաբջիջներ։
Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդ ինչքան ասումա հեռու մնա ձեզնից չի լինում…դուք եք գալիս կպնում…
Ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում տված բնակարանատերը հայտնել է, որ վերադառնալով տուն՝ տեսել է բոլոր իրերը խառնված, իսկ որոշ իրեր՝ կոտրված: Հայտնել է նաև, որ ներկա պահին չի կարող ասել, թե բնակարանից ինչ են գողացել:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 1,5 տարեկան երեխայի մահվան կապակցությամբ:
Հունվարի 15-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, բքի պատճառով Գորիս-Սիսիան և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Հովհաննիսյանը նախ նշեց, որ ոլորտը ոստիկանության համար համարվում է խնդրահարույց՝ հաշվի առնելով այդ հանցագործության տարածվածությունն ու աճը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ, որը Հանձնաժողովը կքննարկի հունվարի 17-ի նիստում։