1,2 միլիոն դոլար ոստիկանության «նորաձևության» նպատակով
«ՀԺ»-ն գրում է. 1,2 միլիոն դոլար ոստիկանության «նորաձեւության» նպատակով ոստիկանության ծառայողների հանդերձանքի համար։ Չնայած պետական բյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար։ «ՀԺ»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ոստիկաններն իրականում անվճար ստանում են միայն կոշիկները, այն էլ, ասում են, այնքան անհարմար է կարված, որ հիմնականում չեն կրում («Նույն գինին՝ տարբեր տիկերում», ՀԺ, 26 հոկտեմբեր, 2013թ.)։ Հագուստն էլ ոստիկանները գնում են Վերնիսաժից կամ ոստիկանության կարի արտադրամասից։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում: