«Որ եղել են սադրիչներ՝ դա միանշանակ է»
«Առավոտ»-ը գրում է. «Մեր գործն է ուշադիր հետեւել, որ կալանավորվածներից որեւէ մեկի իրավունքները չխախտվեն, որ լինի բաց, թափանցիկ քննություն, որ հասարակության մեջ կասկած չլինի, թե ինչ-ինչ հարցեր են կոծկվում»,– Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումներին ՝ այսպես արձագանքեց «ժառանգություն» խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Նա կարծում է, որ պետք Է ամեն ինչ անել, որ անաչառ քննություն անցկացվի, ու մանրամասնում. «Այնտեղ կարող էին սադրիչներ լինել, որոնք բախումը հրահրեցին։ Ուստի պետք Է հանգամանորեն ուսումնասիրել ու պարզել այդ ամենը։ ՀՀ-ում ոստիկանության նկատմամբ վստահություն չկա, բաց որ եղել են սադրիչներ՝ դա միանշանակ է։ Ուստի պիտի ուշադիր բոլորս հետեւենք ճշմարտությունն ի հայտ բերելու համար»։ Հարցին՝ ո՞րն էր Շանթ Հարությունյանի քայլի իմաստը, եւ ո՞վ Էր հասցեատերը, պարոն Արզումանյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ու ոճն Է ընտրում, ղժգոհությունը համատարած Է, Հայաստանում մի շարք շարժումներ կան։ Քաղաքացիական ակտիվությունը բարձր Է, յուրաքանչյուրն ինքն Է իր ուղին ընտրում։ Դժվար Է գնահատական տալ, ես դատավոր չեմ այս հարցում»։
Կարդացեք «Առավոտ» օրաթերթում: