Գլխավոր «Հայոց արծիվի» դեմ քրեական գործ չի հարուցվի

ՀՔԾ-ն որոշում է կայացրել մերժել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ քրեական գործ հարուցել «Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանի դեմ, ավելին՝ Աժ պատգամավորին ոստիկաններն արդեն չեն ուղեկցում։ «ժամանակի» հարցին՝ ինչո՞վ Է դա պայմանավորված, արդյո՞ք անապահովության զգացողություն այլեւս չկա, Փոստանջյանը պատասխանել է, որ ոստիկաններն իրենք են որոշել այլեւս դադարեցնել իր պաշտպանությունը։ «Ես չեմ կարծում, որ մենք ապահով երկրում ենք ապրում։ Խնդիրներն, իհարկե, մնում են, բացի այդ, պետք Է ասեմ՝ ՀՔԾ որոշումը իմ կողմից բողոքարկվելու է վերադասության կարգով, ապա՝ նաեւ դատարանում», – ասել է նա՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ բողոքը կուղարկի հենց այսօր, իսկ ՀՔԾ որոշումը ստացել է երեկ։

Կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930