Վաղը՝ ժամը 15-ին վերջնաժամկետն է. կկալանավորե՞ն արդյոք Վարդան Պետրոսյանին
Դերասան Վարդան Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, ԳԱԼԱ– ի հետ զրույցում ասել է որ եղբայրը այժմ գտնվում է հիվանդանոցում, հոգեմետ դեղերի ազդեցության տակ է, և ինքնազգացողությունը շարունակում է մնալ ծանր: Չնայած այդ ամենին՝ Վ. Պետրոսյանը ձերբակալվածի կարգավիճակում է: Նրա հիվանդասենյակի մուտքը արդեն 2 օր հսկում են ոստիկանները: Շատ հնարավոր է նաեւ, որ Վ. Պետրոսյանին վաղը կալանավորեն:
«Այդ 72 ժամ ասվածը վաղն է լրանում՝ ժամը 15-ին, չգիտեմ՝ ինչ է լինելու՝ արդյո՞ք կալանավորելու են, ես միայն կարող եմ ասել, որ վիճակը վատ է»,- ասել է Աշխեն Պետրոսյանը:
Վ. Պետրոսյանի փաստաբան Ն. Բաղդասարյանն էլ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել էր, որ դերասանի ինքնազգացողությունը ծանր է, եւ նա դժվարանում է անգամ խոսել ու ինքնուրույն շարժվել: Նշենք նաեւ, որ Վ. Պետրոսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել դատախազին՝ պահանջելով փոխել ձերբակալման որոշումը:
Հիշեցնենք, որ ողբերգական միջադեպից հետո դերասանի մոտ նկատվել է ներքին արյունահոսություն, հեռացրել են դերասանի փայծախը, իսկ նրա լյարդը կարել են:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: