
Ոստիկանները կառուցում են իրենց սանտիմետրերը

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ոստիկանության ծառայողներից վերադասը ստիպողաբար 1500-ական դրամ է հավաքել՝ ոստիկանության անունից Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման գործին նվիրաբերելու համար։ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն է ուղղվելու Հայաստան համահայկական հիմնադրամի 2013թ. հեռուստամարաթոնին նվիրաբերված ողջ գումարը։ Հեռուստատեսությամբ պտտվում է մի տեսահոլովակ, որտեղ նշվում է, որ ավտոմայրուղու երկարությունը 100 կմ է կամ 10 միլիոն սանտիմետր։ Եվ քանի որ աշխարհում ապրում է մոտ 10 միլիոն հայ, կոչ է արվում , որ յուրաքանչյուր հայ կառուցի իր բաժին 1 սմ ճանապարը։ Ոստիկանությունը փաստորեն կառուցում է իր սանտիմետրը՝ պարտադրաբար։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։