Վարդան Պետրոսյանի վթարից հետո Եղվարդի ճանապարհին տեսախցիկներ և արագաչափ սարքեր են տեղադրվում
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ճանապարհին վթարի ենթարկվելուց հետո տարածքում տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր են տեղադրում:
Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Նա նշել է, որ Եղվարդ քաղաքի ճանապարհահատվածին 5 տեսախցիկ է տեղադրվում, բայց դա վթարի հետ կապ չունի:
«Պլանավորված գործողություն է, արվում է ամբողջ հանրապետությունում, ճանապարհներին նման աշխատանքներ են կատարվում»,- ասել է Սամվել Խուդոյանը:
Սուրեն Խուդոյանն ասել է, որ թե արագաչափ սարքերը, թե տեսախցիկների տեղադրումը իրենց հետ կապ չունի, դա անում է Ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման բաժինը: Միեւնույն ժամանակ, Սամվել Խուդոյանը շեշտեց, որ վթարի ժամանակ այդ ճանապարհին տեսախցիկներ եւ արագաչափ սարքեր չեն եղել, դրանք հիմա են տեղադրվում:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: