
Հրդեհ` Երևանում

Նոյեմբերի 8-ին, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հին խճուղում գտնվող նորակառույց շինության վերելակի հորանում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուկաշին փողոցի թիվ 153 հասցեում գտնվող կաթսայատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.29-ին, մարվել` 02.50-ին: Այրվել են կախովի առաստաղ (30 քմ), պատուհան` մասամբ (6 քմ), պլաստմասսե խողովակ (5 գմ) և 1 էլ. բաշխիչ: