
Գծատերերն ԱՊՊԱ-ի փող չունեն

Ուղևորափոխադրող ընկերությունները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ:
«Ձմռանը մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, սակայն ֆինանսական սուղ միջոցների պատճառով ընկերություները չեն կարողանում ձեռք բերել ձմեռային անվադողեր, մարտկոցներ, չսառող հեղուկ, ինչպես նաև` վճարել գույքահարկի, տեխզննման և ԱՊՊԱ-ի վճարները»- ասված է նամակում:
Գրության հեղինակները նաև իրենց դժգոհությունն են հայտնել տրանսպորտի սակագնի վերանայման նպատակով քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովի աշխատաոճից:
Նամակում կարծիք է հայտնվում, թե այդ կառույցը նիստեր է գումարում մեծ ընդհատումներով և չկամությամբ: Իսկ քաղաքապետին ուղղված իրենց նամակը ուղևորափոխադրողներն ավարտում են հետևյալ սպառնալիքով.
«Եթե հանձնաժողովը չփոխի իր գործելաոճը, փոխադրող կազմակերպություններն ստիպված են լինելու դիմել ավելի ռադիկալ միջոցների»: