Խայտառակ բարեգործություն՝ քաղաքապետարանի կողմից

Երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը «Հրապարակի» թղթակցին պատմել է, թե նախօրեին ինչ խայտառակ բարեգործություն Է արել Տարոն Մարգարյանը։ Որոշել են Ուսուցչի օրվա շրջանակներում, որից արդեն ավելի քան մեկ ամիս Է անցել, պարգևատրել երևանյան դպրոցների, հավանաբար՝ լավագույն ուսուցիչներին։ Սակայն այդ ընտրությունը վստահվել Է դպրոցների տնօրեններին։ Նախապես ասել են, թե պարգևատրման արարողություն է լինելու, որին ընտրյալները պետք Է ներկայանան անձնագրերով։ Դպրոցների տնօրեններին թվացել է. թե պատվոգրեր են բաժանելու և միջոցառում Է լինելու, բայց իրականում նրանց հավաքել են Տերյանի անվան դպրոցի մի անշուք դասասենյակում և պահանջել անձնագրերով մոտենալ ու ստանալ ծրարներ։ Ով Էլ որ անձնագիրը մոռացած Է եղել, իրենց ներկայությամբ զանգահարել է տուն և ճշտել անձնագրի տվյալները, որպեսզի տեղում գրանցվի, ապա ստորագրություն վերցնելուց հետո միայն ուսուցիչներին են հանձնվել 30 հազար դրամ պարունակող ծրարները։ Ավագ սերնդի ուսուցիչները դեժավյու են ապրել այս արարողությունից, վերհիշել են 90-ականների դառն օրերը, երբ ժամերով կանգնում Էին հումանիտար օգնություն՝ լոբի, բրինձ, ձեթ ստանալու համար։ Բայց այս գործընթացի ամբողջ ողբերգությունն այն Է, որ նույն քաղաքապետարանը դեռևս սեպտեմբերին բանավոր հանձնարարել Էր դպրոցներին, որ դպրոցի բյուջեն կարող են տնտեսել՝ ուուսուցիչների աշխատավարձերից պահումներ անելով դասղեկության, գրավոր աշխատանքների ու այլ ծախսերի համար հատկացվող գումարներից, որոնք վաղնջական ժամանակներից ստանում են ուսուցիչները։ Իհարկե, քաղաքապետարանից ասում են. որ այս գումարները տնօրինում Է դպրոցը, և տնօրենն Է որոշում։ Սակայն այդ դեպքում ինչպես ստացվեց, որ բոլոր դպրոցների տնօրենները մի օր հանկարծ որոշեցին նման բան անել բոլորի հետ անխտիր։

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս