Վարդան Պետրոսյանը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է. Վաղը կորոշվի՝ նրան կալանավորում են, թե…
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը գտնվում է «Սթրես» կենտրոնում, նրա առողջական վիճակում որեւէ տեղաշարժ չկա:
Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ վաղը լրանում է նրա ձերբակալման 72 ժամը եւ պետք է խափանման միջոց ընտրվի: Նիկոլայ Բաղադասարյանը դեռ չգիտի, թե ինչ է որոշել նախաքննություն իրականացնող մարմինը: Դրանից բացի՝ վաղը լրանում է նաեւ ձերբակալման որոշումը փոխելու վերաբերյալ դատախազին ուղղված իրենց բողոքի եռօրյա ժամկետը, ինչը նշանակում է, որ մինչեւ վաղը արդեն պատասխան կլինի՝ կփոխվի ձերբակալման որոշումը, թե ոչ:
«Վարդան Պետրոսյանը դեռ հոգեմետ դեղերի ազդեցությամբ է, նա ի վիճակի չէ երկարատեւ քննչական գործողության մասնակցելու»,- ասել է Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նրա հետ դեռ չի զրուցել միջադեպից, քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս:
Եթե որոշում կայացվի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը, ապա նրան վաղը «Սթրես» կենտրոնից պետք է տեղափոխեն մեկուսարան, իսկ նման առողջական վիճակի պայմաններում՝ պետք է տեղափոխեն մեկուսարանի հիվանդանոց: Ի դեպ, պատրաստ չէ նաեւ փորձաքննության եզրակացությունը:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: