Վանաձորում հարևանուհին քարով հարվածել է հարևանուհու գլխին
Նոյեմբերի 6-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ձախ դաստակի կտրված վերքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1975 թ. ծնված Մադոնա Խ.-ն: Նա հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, իր տնակի մոտ, վիճաբանության ժամանակ, հարևանուհին` 1980 թ. ծնված Թեհմինե Վ.-ն, ապակու բեկորով հարվածել է իր ձեռքին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Մադոնա Խ.-ն էլ քարով հարվածել է Թեհմինե Վ.-ի գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Թեհմինե Վ.-ից ընդունվել է հաղորդում:
Երկու կանանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն: