Մայիսի 23-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին ԱԺ դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, «Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ԱԺ-ում փակ ընթացակարգով գազի սակագնի թանկացման մասին քննարկմանն ապահովել նաև հասարակական սեկտորի մասնակցությունը:
Նրանք պահանջում են հասարակությանն այդքան հուզող գազի գնի բարձրացման հարցի քննարկմանը ապահովել նաև հասարակական սեկտորի մասնակցությունը, և որ այդքան կարևոր և հասարակությանն այդքան հուզող հարցը չի կարող և չպետք է քննարկվի փակ դռների հետևում:
2013թ. մայիսի 22-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ էին տարածել, թե մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ 2013թ. մայիսի 18-ին Երևան-Սևան մայրուղում զինվորականների կողմից գործադրվել են բռնություններ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, ով ներկայացնում էր Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, մի քանի հարց ուղղեց:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեսահոլովակ է նկարահանել երգիչ Մհերի «Վերջին զանգ» երգի հիման վրա և այն նվիրել բոլոր շրջանավարտներին:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Շիրակի մարզի Հովնունի համայնքում յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:
Մայիսի 21-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սանահին թաղամասում «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Մայիսի 20-ից Երևանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի փորձագետների խումբը՝ Հայաստանում նշված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանությանը ցուցաբերած աջակցության արդյունքների գնահատման նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դ. Մուրադյանը: Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ:
Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով:
Վերջինն զանգի օրը վաղ առավոտից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կլինեն շուրջ 30 դպրոցների մոտակայքում և հարակից փողոցներում:
Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ. չկա ցմահ դատապարտյալների գործերի ու պատժաչափերի վերանայում, ներման ու համաներման նախադեպ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Ղափանցյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գյումրիի բնակիչ Վարդիթեր Մաղաքյանը բողոքում է, որ իր որդու՝ Ազատ Մաղաքյանի նկատմամբ կիրառվում է բացահայտ ապօրինություն ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
Հասկանո՞ւմ եք, մենք 20 տարուց ավելի էդ ամայի տարածքի վրա քրտինք ենք թափել, քարերից կանաչ ու ծառ ենք ստեղծել, բայց էսօր ուզում են մեզ հանել, դուրս շպրտել, ու չգիտենք՝ ո՞ւմ դիմել: Մի քանի ամսից տղաս ծառայությունը կավարտի, կգա տուն ու ո՞ւր գնա, ի՞նչ կլինի նրա հետ, եթե էսպես շարունակվի
Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ արդյունավետ հարկային մեխանիզմ չունի, և դիմում է գործարարներին: Այդ դեպքում բերեք հարկային համակարգը վերացնենք, բոլոր գործարարներին դիմենք, ասենք` մեր երկրում խնդիրներ կան, առողջապահության, բանակի, ուսուցիչներ կան, և այլն, ու կամավորության սկզբունքով հարկեր վճարեն:
1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները ավելի քան 20 տարի անց դեռ շարունակում են բնակվել ժամանակին իրենց հատկացված պետական հիմնարկների տարածքում:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
Մայիսը հայերի համար հաղթական ամիս է, հաջողությունների, ձեռքբերումների ամիս, և պատահական չէ, որ ամսվա ընթացքում միմյանց հաջորդում են մեր հաղթանակներին և ձեռքբերումներին նվիրված տոները…
Այդ գումարով նույնիսկ գոմ չէիր կարող առնել, հիմա էլ չես կարող առնել: Մարդիկ մնացել են փողոցում:
Ա. Այվազյանը համարում է, որ ինքը կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների համար, որ նրա նկատմամբ շարունակվում է քաղաքական պատվերը: Եւ որ նույն պատճառներով հրաժարվումեն մրա նկատմամբ կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշում:
Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը:
Կարևորելով լրատվական դաշտում խոսքի (արտահայտվելու) ազատության, բազմակարծության, փոխադարձ հարգանքի, իրավահավասարության, օրինականության և փոխըմբռնման սկզբունքները, անհրաժեշտ է վերջ դնել լրատվական դաշտում և հատկապես համացանցում արմատավորված մի շարք արատավոր երևույթների:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը շտապել է Արմավիրի մարզ` տեղում ամփոփելու օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից պատճառված վնասներն ու դրանց վերացման ուղղությամբ կառավարության քայլերը։
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, որոշել է կառուցել նոր ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող մանկապարտեզ: