Բաժիններ՝

Կալանավորը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Արթուր Այվազյանը, ով իրեն որակում է որպես քաղբանտարկյալ, նամակ է հասցեագրել ԳԱԼԱ-ին կալանավայրից, որտեղ տեղեկացնում է, որ ինքը հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից, և այդ մասին նա նամակ է հասցեագրել ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին, որով տեղեկացնում է, որ ինքը պատրաստ է անգամ հանձնել ՀՀ անձնագիրը և որպես նշան բողոքի` հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից:

Ա. Այվազյանը համարում է, որ ինքը կալանավայրում է հայտնվել իր քաղաքական հայացքների համար, որ նրա նկատմամբ շարունակվում է քաղաքական պատվերը: Եւ որ նույն պատճառներով հրաժարվումեն մրա նկատմամբ կիրառել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման որոշում:

Նամակում, որը հասցեագրել է նա ԳԱԼԱ հեռուստաընկերությանը, շարադրում է.

«Ա. Այվազյանս, ում նկատմամբ բացառապես քաղաքական դրդապատճառներով շարունակաբար եւ անկասելիորեն իրականացվում են  ակնհայտ ապօրինի եւ ուղղորդված քաղաքական հետապնդումներ, ում օրինական շահերի, իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված ակնհայտ հանցավոր  ոտնձգությունների վերաբերյալ  անժխտելի փաստերի նկատմամբ ՀՀ պետական պատկան մարմինների  եւ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվում է ակնհայտ ապօրինի եւ քաղաքականացված անտարբերություն, ում  ակնհայտ անհիմն  եւ ապօրինի կերպով քաղաքական դրդապատճառներով զրկում են պատիժը կրելուց պայմանական  վաղաժամկետ  ազատվելու օրինական փաստացի հնարավորությունից, ում նկատմամբ ՀՀ պատկան մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացվել է ակնհայտ կրկնակի քրեական հետապնդում,դեռեւս 2013-ի մարտին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած համապատասխան դատական քննության նիստի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ եւ հիմնավորապես հայտարարել եմ այն փաստի մասին, որ, ի նշան բողոքի, ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից:

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու փաստի վերաբերյալ 2013 թ-ի մայիսի 6-ին հիմնավոր համապատասխան դիմում եմ հասցեագրել ՀՀ նախագահին, իսկ համապատասխան հայտարարություններ հասցեագրել եմ բոլոր պատկան մարմիններին եւ պաշտոնատար անձանց»:

Կալանավորը մի քանի անգամ, ի նշան բողոքի, հայտարարել է նաեւ հացադուլ, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտին` դատական նիստի ժամանակ, երբ ներկայացավ  դահլիճ, նա կարել էր իր բերանը եւ դատարանում քանդեց մի մասը, որպեսզի կարողանա խոսել եւ հայտարարել, որ հրաժարվում է լինել ՀՀ քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս