
Մանվել Գրիգորյանի ելույթը՝ ֆրանսահայ բժիշկների ասոցիացիայի հերթական համագումարին (տեսանյութ)

«Մայիսը հայերի համար հաղթական ամիս է, հաջողությունների, ձեռքբերումների ամիս, և պատահական չէ, որ ամսվա ընթացքում միմյանց հաջորդում են մեր հաղթանակներին և ձեռքբերումներին նվիրված տոները. մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման տոները, ապա` մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության օրը, Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում տարած հաղթանակներին նվիրված տոները»,- ըստ lurer.com-ի՝ օրերս Փարիզում տեղի ունեցած ֆրանսահայ բժիշկների ասոցիացիայի հերթական համագումարին ունեցած ելույթի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով Փարիզ էր մեկնել մայիսյան տոների կապացությամբ ֆրանսահայ բժիշկներին շնորհավորելու և պարգևներ հանձնելու նպատակով:
Փարիզում ԵԿՄ ներկայացուցիչների կողմից և Մանվել Գրիգորյանի միջնորդությամբ պարգևատրվել են բոլոր այն ֆրանսահայ բժիշկները, ովքեր մասնակցություն են ունեցել Արցախյան պատերազմին, ինչպես նաև այս կամ այն կերպ ծառայություններ են մատուցել հայրենիքին:
Մանրամասները՝ lurer.com-ի տեսանյութում: