Մայրաքաղաքի հասարակական հանգստի տարբեր վայրերում հետիոտների անվտանգ տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև զբոսանքի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, Երևանի քաղաքապետի Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել և առաջարկություններ են ներկայացվել որոշ փողոցների երթևեկի ժամանակավոր դադարեցման վերաբերյալ:
2013 թվականի հուլիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) և Սևանի (դեպի Սևան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
Որակավորման ստուգմանը մասնակցած անձանց մասնագիտական պատրաստվածության և գիտելիքների մակարդակը ընհանուր առմամբ բավարարում էր ներկայացվող պահանջներին, ինչի արդյունքում 27 անձինք ստացել են դրական գնահատականներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հունիսի 27-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Прайм Крайм» գործակալությանը հայտնի են դարձել նաև հատուկ գործողության արդյունքում ձերբակալված բոլոր «օրենքով գողերի» անունները։
Պաշտոնեական լիազորություններն անցնելու, մասնավորապես, խոշտանգումների և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ գործով ամբաստանյալներ, Ոստիկանության Կենտրոնականի բաժնի 2 օպերլիազորներն այսօր հերքեցին իրենց առաջադրված մեղադրանքը:
Այսօր՝ հունիսի 26-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկ տարվա ազատազրկման դատապարտվեց Վահագն Միքայելյանը:
Ժամը 07:30-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի Քարին Տակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Պողոսյանը, վարելով Mercedes E 240 մակնիշի 34 ԼT 116 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Արփա գետը:
Հունիսի 26-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 23 հասցեում գտնվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի նկուղում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռահասության շրջանում տղաները իրենց տղամարդ զգալու համար հաճախ փորձում են նմանվել հանցագործ աշխարհի ներկայացուցիչներին, իսկ այդ մարդկանց մեջ բավականին շատ են թմրամոլները:
Լեհաստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Լեհաստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության նախագահի և պատվիրակության մյուս անդամների հետ մասնակցել է Վարշավայի պուրակներից մեկը «Հայկական պուրակ» անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:
Հունիսի 26-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 7 շենքի մոտ գազատար խողովակից առկա է գազի արտահոսք:
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասությանն այսօր մերժեց Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի:
Հունիսի 25-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ալավերդյան փողոցի աղբամաններից մեկում զենք է թողնում:
«Ի՞նչ վենդետա, ի՞նչ հավաք: Առաջին անգամ եմ նման բան լսում: Ես հիմա ոչ լուրեր եմ կարդում, ոչ էլ գիտեի այդ մասին»:
Հունիսի 26-ը խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ առիթով այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն կազմակերպել էր բողոքի ակցիա ՀՀ ոստիկանության շենքի դիմաց:
Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողներն օրերս բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ին:
Հունիսի 25-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քաղցրաշեն գյուղի բնակիչ 26-ամյա Նորիկ Օհանյանը, վարելով «ВАЗ 2109» մակնիշի` 83 ՕՕ 008 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Ոստան ավտոճանապարհին բախվել է Այգեպատ գյուղի բնակիչ 24-ամյա Արթուր Թովմասյանի կողմից վարած «ВАЗ 21011» մակնիշի՝ առանց հաշվառման համարանիշի, ավտոմեքենային:
Հունիսի 25-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տերյան փողոցի 50 շենքի 6-րդ բնակարանի պատշգամբը փլուզվել է:
«Երեք չորս օր հետո Սուրիկ Խաչատրյանը իր բանդայի մի քանի անդամներով առեւանգում է Արմեն Ալեքսանյանին ու կնոջը, տանում է մի տեղ, կապում և ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերում, նույնիսկ սպառնում, որ կնոջը կբռնաբարեն իր աչքերի առջև»
Այսօր՝ հունիսի 25-ին, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և հայտնել, որ Քաղսի գյուղում գտնվող կիսակառույց շենքի կաթսայատանը տղամարդու դի կա:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Աննա Մարտիրոսյանի, Արսեն Բաբայանի, Աիդա Գասպարյանի, Նունե Մանուկյանի, Աշոտ Բաբայանի, Կառլեն Մանուկյանի հայցն` ընդդեմ «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերության:
Վերականգնվել են պետությանը հասցված միլիոնների վնասները: ՀՀ ոստիկանության տեսանյութը:
Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցի դատական նիստերին, քանի դեռ դատավորը շարունակելու է ապօրինությունները և կմասնակցենք միայն այն դեպքում, երբ որ դատավորը օրինական լուծումներ կտա, ծանուցագիր կուղարկի անձանց և չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշումներ կկայացնի…
Գ. Տոնոյանը ու ուղևոր Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ 32-ամյա Զավեն Վիրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վ
Հրամանատար Մզիկյանի կողմից շարքայինին ծեծի ենթարկելու գործը վարույթ է ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց գործով տուժողների ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդությունը, որով փաստաբանները խնդրում էին քրեական գործի նյութերին որպես ապացույց կցել Ռուբեն Հայրապետյանի՝ ամսագրին տված հարցազրույցը:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան: