4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հարցին` չե՞ք հավատում Կիպրոսի դատախազի հայտարարությանը, ՍԴ նախագահն արձագանքել է. «Իրավունք չունեմ չհավատալ: Ինքը ավելի լավ գիտի իրենց օրենսդրությունը, քան ես. ինչպե՞ս կարող եմ չհավատալ»
Հուլիսի 3-ին, ժամը 18:30-ին Ալեք Մանուկյան 5/5 հասցեից, Նախախորհրդարանը իր աջակիցների խմբով Երևանում և նրա մերձակա շրջաններում սկսում է ամենօրյա իրազեկման երթեր անցկացնել՝ հուլիսի 12-ին ժամը 19:30-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 10.22-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց քշվել է Կոտայքի մարզի, Զովունի գյուղի 40-րդ փողոցի, թիվ 42 շենքի, 6/1 տան տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ԱԻ արձագանքման խումբը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկության մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Հովսեփ Ա.-ին, որը հունիսի 29-ից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ
Այսօր` հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 06:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում Երեւանի բնակիչ, 34-ամյա Մհեր Մարտիրոսյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի 510 MM 01 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 25-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի վարած «Երազ 762» մակնիշի 42 ԼՏ 505 համարանիշի ավտոմեքենային:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել»:
Անհատ ձեռնարկատեր Ռասթքար էբրահիմխալիլին (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը` քաղաք Երևան, Կոմիտաս 38/18, և գործունեության իրականացման վայրը` քաղաք Երևան, էրեբունի, Արին Բերդի փողոց 6) տալ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
Այսօր՝ հուլիսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երևանի բնակիչ Գարիկ Պետրոսյանը:
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, հունիսի 26-ին Տոլյատտիի Կենտրոնական շրջանային դատարանում վճիռ է կայացվել 29-ամյա «օրենքով գող» Անատոլի Պանֆլիովի գործով (Տոլյան Տոլյատինսկի)։
Գյումրիի բնակիչ Էլիտա Գասպարյանը տարիներ շարունակ բնակվել է սոցիալապես ծանր պայմաններում՝ 4-րդ աստիճանի վթարային բնակարանում:
Հուլիսի 2-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի տանիքից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչությունում հաշվառված «Կասսիոպեա Սեքյուրիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Ավետիս Աբգարյանը 2008-2009թթ. զբաղվել է անվտանգության ծառայությունների մատուցմամբ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ հունիսից Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանը աշխատում էր որպես մենեջեր:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզում ոստիկանական համակարգում սկսվել են կադրային վերադասավորումներ: Համակարգում նախկինում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած որոշ անձինք ուղարկվել են կադրերի ռեզերվ: Մեր ունեցած տեղեկություններով` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրերի ռեզերվ է ուղարկել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբորը` ՇՄ ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Սուքիասյանին:
Տուժածը պառկած է եղել շինաղբով լցված փոսի մեջ՝ ինքն էլ մասամբ ծածկված այդ աղբով: Ըստ «vesti.ru» – ի հաղորդման, հավանաբար հանցագործը փորձել է կնոջը ողջ-ողջ թաղել:
Այս ամբողջ պատմությունը տարիներ շարունակ ոչ անհայտ ուժերի կողմից իմ գործունեությունը վարկաբեկելուն ուղղված հերթական ակցիան է, որն առնչվում է և՛ հանրապետության հրապարակի մրցույթի, և իմ կողմից նախաձեռնած բազում այլ ծրագրերի հետ:
Մշակույթի նախարարությունն առաջարկում է հուլիսի 5-ը այսուհետ նշել նաև որպես պետական խորհրդանիշների օր։
Ժամը 12:00-ի սահմաններում գյուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 11-րդ դասարանի աշակերտուհի Ա. Մ.-ն: Ինքնասպան եղած աշակերտուհու հայրը գտնվում է ՌԴ-ում, մայրն աշխատում է գազի գրասենյակում, մեծ եղբայրը գտնվում է բանակում:
«Չնայած նա ինձնից կարճահասակ է, այնուամենայնիվ, նա իմ ավագ եղբայրն է, և ես միշտ լսում եմ նրա խորհուրդները»,- ասել է Նիկի եղբայրներից մեկը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման շեղումնրով ծնված մարդիկ երկար չեն ապրում, շատ հաճախ նրանք նույնիսկ Նիկի տարիքին չեն հասնում: Միևնույն ժամանակ, Նիկի հարազատները պատմել են, որ նա շատ ուրախ մարդ է և բոլորին զվարճացնում է:
Մեզ հետ զրույցում Է.Բարսեղյանը նշեց, թե տեղյակ չէ գյուղվարչության պետի ձերբակալությունից: «Տիգրան Վիրաբյանը մինչև ստուգումները աշխատանքից ազատվել էր»,- ասաց մարզպետը:
ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեն մայիսի 27-ից Ժնևում մեկնարկած 63-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի զեկույցը: Դրան զուգահեռ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին այլընտրանքային զեկույց էր ներկայացրել և բարձրաձայնել մեր երկրում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա համակարգային բացերը և հանդես եկել համապատասխան առաջարկություններով:
Քիչ առաջ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը «Գազել« մակնիշի վարորդ` Պողոսյան Սեյրան, ծնված 1952թ. և 11 տուժած, որոնցից 9-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 2-ը` 1995 թ. ծնված Զարդարյան Գուրգենը և 1980 թ. ծնված Սարիբեկյան Անուշիկը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:
Արմավիրի փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը շրջայց է կատարում Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներում: Սամսոնյանը գյուղացիներից հետաքրքրվում է արդյո՞ք կառավարության տրամադրած սերմացուի որակը գոհացնում է նրանց:
Երևանի բնակչուհի Նիրվարդ Գրիգորյանի հարևանը՝ Արթուր Տեր-Արսենյանը, ըստ վերջինիս առաջադրված մեղադրանքի, «խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս տան հեռախոսահամարին, ներկայացել քաղաքապետարանի աշխատակից:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պետհամարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 02ՍՍ091 պետհամարանիշի ավտոմեքենաները: Նախնական տվյալներով կա 2 զոհ և 11 տուժած, որոնցից 2-ը տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն, իսկ 9-ը` Ապարան քաղաքի ԲԿ:
Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել: Սակայն, ըստ Բուդաղյանների հարազատների, այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Տարոն Հայրունու հետ առանձնազրույցի ժամանակ պարզվել է, որ ինչպես զորամասը լքելուց առաջ, այնպես էլ հետո իր նկատմամբ որևէ բռնություն կամ խոշտանգում չի կիրառվել, ավելին` նկատի ունենալով իր կողմից զորամասը լքելու հանգամանքների վերաբերյալ ոչ հստակ պարզաբանումներ ներկայացնելը, զորամաս վերադառնալուց անմիջապես հետո զննվել է հոգեբույժի կողմից, ով ամբողջովին առողջ է համարել իրեն: