Բաժիններ՝

Զինծառայողին այնքան են ծեծել, որ նա հայտնվել է հոգեբուժարանում (տեսանյութ). panorama.am

Երևանի բնակիչ 22-ամյա Աբրահամ Հովհաննիսյանի պատանեկության մի փոքր հատված անցել է հայկական բանակում, որտեղ ստացած ծեծի հետևանքով այժմ երիտասարդությունն անցկացնում է հոգեբուժարանում:

Աբրահամը բանակ զորակոչվել է 2009 թվականի նոյեմբերին, ծառայել մի քանի ամիս, այնուհետև տեղափոխվել Կանազի զինվորական հոսպիտալ: Նրա հետ կատարվածին չի դիմացել հոր սիրտը և մահացել է: Միակ հարազատը նրա 20-ամյա եղբայրն է` Գրիգոր Հովհաննիսյանը, որը ինչպես ինքն է ասում, ստիպված է առանց աշխատանքի միայնակ պահել եղբորը:

Եղբայրը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ Աբրահամը ծառայել է Արարատի զորամասում և ծառայության ընթացքում հրամանատարների (նշում է Կարո Հովհաննիսյան անունը) կողմից դաժան ծեծի է ենթարկվել: «Ծառայության ժամանակ աֆիցերին խնդրել ա, թե սապոկս սեղմում ա, եթե հնարավոր ա մեծ համարի սապոկ տվեք: Ասել ա տղա ջան կգնաս, կկանգնես КПП-ի դռների մոտ, մինչև կգանք էդ հարցը կլուծենք: Պատմելա, թե իմ համար կանգնած էի, էկավ էդ աֆիցերը, հարցրել ա` որ ոտն ա սղմում, ցույց ա տվել ցավացնող ոտը, սա էլ քացով ուժեղ տվելա ոտին: Դրանից հետո ասում ա մեջը վախ ա առաջացել ու ճնշվածություն ու ասում էր, որ չի կարողացել ծառայել. Իրանց ասածները չի կարողացել անել, դրա համար ծեծում էին, ասում ա մի անգամ քցել էին գետնին տարբեր կողմերից գլխին են խփել», -պատմում էր խելագարված զինծառայողի եղբայրը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս