Կարգին Հայկոն` քաղաքականություն մտնելու, Հայաստանը լքելու, իր դեմ իջեցված պատվերի և անակնկալ ակցիայի մասին. lurer.com
Հայկ Մարությանը’ Կարգին Հայկոն, վերջին շրջանում հաճախ է զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ: Ինչո՞ւ է հաջողակ հումորիստը որոշել թողնել շոու-բիզնեսը, ինչո՞ւ են ոմանք չարացած նրա դեմ, կլքի՞ Հայաստանը նա, առաջիկա նախագծերի և անակնկալների և այլ հարցերի շուրջLurer.com-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Կարգին Հայկոյի հետ:
– Վերջերս շատ է խոսվում Ձեր’ քաղաքականություն մտնելու հավանականության մասին: Արդյո՞ք Կարգին Հայկոն իսկապես մտադիր է հարմարավետ շոու-բիզնեսից տեղափոխվել քաղաքական դաշտ:
– Ձեր պատկերացումները շոու-բիզնեսի կոմֆորտի մասին չափազանցված են: Հաջողությունը, ճանաչումը, փառքը հեշտ չեն տրվել երբևէ, հատկապես ինձ: Հաճախ է պատահում, որ քո դառը քրտինքը ինքդ չես վայելում: Ինչ վերաբերվում է քաղաքականություն մտնելուն, ապա նախ պետք է հասկանալ, թե մարդը ինչ խնդիր է լուծում’ մտնելով այդ դաշտ: Եթե ամբիցիաների խնդիր կա’ ինձ մոտ դա վաղուց բավարարված է, իշխանության և անձնական բարեկեցության խնդիր ես չունեմ’ վաղուց ինքս եմ ստեղծել, իսկ եթե մտադիր ես հասարակության համար որևէ դրական տեղաշարժ ապահովել’ քաղաքականությամբ զբաղվելը պարտադիր չէ: Գոնե տեսանելի ապագայում ես ինձ քաղաքականության մեջ չեմ տեսնում:
-Վերջերս կարծես մի կողմ եք քաշվել, չեք մասնակցում ակտիվ հասարակական քննարկումների, հանդես չեք գալիս ելույթներով: Ինչո՞ւ:
-Ես գործի մարդ եմ: Կար գազային խայտառակ համաձայնագրերի դեմ պայքար’ ես այնտեղ էի իմ ակցիայով: Պարզապես ես ամեն արածի համար աղմուկ չեմ սարքում, ինքնագովազդով չեմ զբաղվում: Ուզում եք տեսնեք իմ հասարակական գործունեությունը’ խնդրեմ, առաջիկա շաբաթ կամ կիրակի օրը ժամը 12.00-ին եկեք Քանաքեռի մշակույթի տուն (նախկին կինոյի տուն), այնտեղից կգնանք Հույսի ավան, որտեղ մոտ երկու հարյուր մարդ շաբաթական երկու օր ապահովվում են բարձրորակ սնունդով, և անգամ մթերքի բաշխումը կատարվում է իմ ընտանիքի և հարազատների կողմից: Մենք դա սկսել ենք առանց լուսաբանման, լուռ, մեր ընտանիքի և ընկերոջս’ Արտակ Գասպարյանի ջանքերով, չենք դարձրել ինքնագովազդվելու միջոց, սակայն այժմ բոլորիդ հրավիրում եմ’ և լուսաբանելու, և որպես օրինակ մյուսներին հուշելու, որ այսօր երկրում օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր անգամ օրվա սննդի խնդիր ունեն լուծելու, և մենք կոնկրետ գործով փորձում ենք կրճատել այդ մարդկանց թիվը: Չարախոսելու, բամբասելու և պատվերներ տալու փոխարեն թող իրենց ջանքերը ուղղեն’ օգնելու այն մարդկանց, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն:
– Հանրությունը Ձեզ կտեսնի՞ նոր հեռուստատեսային նախագծերում:
– Իհարկե կտեսնի, այս պահին մենք բազմաթիվ նախագծերի վրա ենք աշխատում, և առաջիկայում մեր թիմը կվերադառնա նոր ծրագրերով և նոր որակով: Առաջիկայում հանդես կգանք Հայաստանում դեռևս չիրականացված նոր ֆորմատով: Նոր նախագծերից մեկում նկարահանվելու եմ նաև ես անձամբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: