Բաժիններ՝

Ադիբեկյանի կարծիքով՝ Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի դեմ բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա. ԱՌԿԱ

Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ անցկացվող բողոքի ակցիաները լուրջ արդյունքներ չեն ունենա, կարծում է սոցիոլոգիական հետազոտությունների «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

«Չեմ կարծում, որ բողոքի շարժումը լուրջ թափ կհավաքի, քանի որ իրականում կուտակային կենսաթոշակային համակարգը ճիշտ լուծում է մեր երկրի համար։ Միաժամանակ, մենք պետք է ընթանանք այդ բարեփոխումների հստակ, ճիշտ ճանապարհով։ Ակտիվիստները պետք է ոչ թե հանդես գան բարեփոխման դեմ, այլ պետք է ստիպեն իշխանություններին դրանք ճիշտ իրականացնել»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Ադիբեկյանը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ չեն ցանկանում իրենց աշխատավարձի 5 տոկոսը վստահել կառավարությանը, քանի որ վստահ չեն, թե 63 տարեկանը լրանալուց հետո այդ գումարները հետ կվերադարձվեն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս