«Օգնող է ունեցել: Գործի ուսումնասիրությունն է թույլ տվել, որ ես գամ նման եզրահանգման, և փորձելու ենք հասնել նրան, որպեսզի կարողանանք բացահայտել… մեր հարցադրումներով, քանի որ նախաքննության ժամանակ վկաներին հնարավորություն չենք ունեցել մենք հարցաքննելու, փորձելու ենք հասնել նրան, որ կարողանանք ապացուցել, որ նա միանշանակ օգնող է ունեցել»:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Մ. Միքայելյանն անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Փետրվարի 6-ին, 8-10-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արդեն քանի օր է՝ «168 Ժամ» թերթն ահազանգ է ստանում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա շենքի բնակիչներից, ովքեր մեզ խնդրում են այցելել այդ տարածք և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան՝ չնայած, որ վարորդի հետ ավտոմեքենայում եղել են նաև 3 ուղևորներ:
Այս մասին այսօր «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազիին են տեղեկացրել ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հեղինե Բիշարյանը։
«ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Գյումրիում կամրջի վրա դուրս է եկել երթևեկելի գոտուց և 10-15 մետր բարձրությամբ կամրջից գլխիվայր գլորվել ցած:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Իմ կյանքում հանդիպած ամենատգետ մարդիկ իրենց բուհը կամ դպրոցը չեն ավարտել գործող իշխանությունների օրոք կամ գործող կառավարության կամ գործող նախարարի օրոք»,- ասում է Ա. Աշոտյանը
Ն. Զոհրաբյանի խոսքով՝ պետական բուհերում էլ դիլենտանտիզմի մակարդակը շատ բարձր է, ինչպես բազմաթիվ մասնավոր բուհերում:
56-ամյա տղամարդը 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:
«Վատ կրթությունը շատ ավելի վատ է, քան ընդհանրապես կրթություն չստանալը»,- ասում է Վ. Օսկանյանը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
«Հետո ասում են` ազատ, անկախ Հայաստան ենք: Ազատ եք, լավ եք: Բա իմ խոխեքը ինչի՞ համար են էսօր բանտարկված»,- այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց իր բողոքն էր արտահայտում Քաջարան քաղաքի բնակչուհի Սեդա Գրիգորյանը:
Վթարի հետևանքով բեռնատարի վրայից պոկվել են 2 անիվներն ու կցորդը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց և ենթարկվել բժշկական փորձաքննության:
Բարեբախտաբար, տուժողը հարվածից լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն 68ա շենքի բնակիչները կանխատեսում են, որ առաջիկայում լուրջ միջադեպեր են գրանցվելու:
Դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Ի՞նչ հնարավորություն է տալիս Facebook-ը նախագահի թեկնածուներին և ինչպե՞ս է նրանցից յուրաքանչյուրը կիրառում:
Անշարժ գույքի գործակալության 3 աշխատակիցներ, որոնց անունները նախաքննության շահերից ելնելով ֆոտոլրագրողը չի հայտնում, «Ամիրա Պալաս»-ի տնօրենին փորձել են մոլորության մեջ գցել՝ չարաշահելով նրա վստահությունը, և ասել են, թե նրա համար ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային աճուրդով շուկայականից էժան գնով կարող են Հյուսիսային պողոտայում ձեռք բերել բնակարան:
Դատելով քրեական աշխարհի վերջին զարգացումներից՝ մոտ ժամանակներս կարող է ոչնչացվել Ռովշան Ջանիևի ողջ կլանը՝ ներառյալ Ջանիևը: Նա արել է իր գործը, և այժմ պետք չէ ոչ մեկին:
Այրվել են էլեկտրական լարեր Փետրվարի 4-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 37/9 շենքի մոտակայքում` էլեկտրական սյան վրա, այրվում են էլ. լարեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 19.10-ին: Այրվել են էլեկտրական լարեր (1 գմ): Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից Փետրվարի […]
Փետրվարի 3-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ոստիկանը` 43-ամյա Կոստյա Բուդաղյանը, վթարի է ենթարկվել:
Արթու Պ.-ն շուրջ 20 րոպե աղմկել է, ոչնչացրել հյուրանոցային համալիրի սպասքը, իր գործողություններով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:
Հանրային հեռուստառադիոնընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները դադարելուց հետո (փետրվարի 1) խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեղակալ Հանրայինի «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հեղինակայի հաղորդաշարի մեկնաբան Ստեփան Զաքարյանի վրա։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու համար Ստեփան Հակոբյանի դեմ քննվող քրեական գործով դատական նիստում երկու վկաների հայտարարությունները՝ ոստիկանության աշխատակիցներից կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ:
ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1541 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 30-ամյա Միքայել Կարապետյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 86 ՕՍ 888 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ 22-ամյա Հայկ Ղազարյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի 24 ՍՍ 877 համարանիշի ավտոմեքենաները:
Ազգային անվտանգության ծառայության քննիչներն արդեն լսել են Պ. Հայրիկյանին, և այսօր, հնարավոր է, նախագահի թեկնածուի պատմելով կազմվի ենթադրյալ կասկածյալի ֆոտոռոբոտը:
Եվրամիությունը 1 մլն եվրո է հատկացրել ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման համար: