Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Լավրովի և Արաղչիի` Ղրղզստանում կայացած բանակցությունների մանրամասներն է հրապարակել
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Լավրովի և Արաղչիի` Ղրղզստանում կայացած բանակցությունների մանրամասներն է հրապարակել։
Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածությունը և հակամարտության խաղաղ կարգավորման վտանգված հեռանկարները։ Ռուսական կողմը ընդգծել է տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունը և անարգել նավարկությունը վերականգնելու համար ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ արագ և կայուն համաձայնությունների հասնելու կարևորությունը։

