
«Մասիս» կայարանից կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար:
Նույն օրը, ժամը 17.05-ին, «Մասիս» կայարանից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արթուր Գ.-ին և 1960 թ. ծնված Գեղամ Ս.-ին: Նրանք խոստովանել են, որ իրենք են կատարել գողությունը:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն