Բաժիններ՝

«Մի քիչ առաջ Կարմիր Խաչից զանգեցին, ասեցին, որ Արսենը ողջ-առողջ է…». ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ն գրում է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են մարտի 7-ին սահմանը հատած և գերության մեջ հայտնված 23-ամյա Արսեն Խոջոյանին, վերջինիս առողջական վիճակը լավ է: «Մի քիչ առաջ Կարմիր Խաչից զանգեցին, ասեցին, որ Արսենը ողջ-առողջ է. էդքան բան: Բայց դեռ սպասում ենք տեղեկությունների, որովհետև ասեցին՝ հենց նորություններ լինեն, անպայման տեղյակ են պահելու»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասել է Արսեն Խոջոյանի հորեղբոր որդին` Արմեն Խոջոյանը, ով նշել է, որ ինքն անձամբ է զանգել Կարմիր Խաչ և շարունակում է զանգահարել ու դիմել հնարավոր բոլոր կազմակերպություններին, ովքեր ի զորու կլինեն օգնելու իր եղբորը, որպեսզի նա հնարավորինս շուտ վերադառնա. «Մի երկու օր առաջ ես անձամբ զանգեցի Կարմիր Խաչին, դրանից հետո նորից հնարավոր ինչքան կազմակերպություններ կան, դիմեցինք` Մարդու իրավունքների պաշտպանությանն էլ եմ զանգել, ասեցին, որ կօգնեն հնարավորին չափով, ձեռք կմեկնեն: Մենք հիմա էլ ուրիշ կազմակերպությունների  ենք պատրաստվում դիմենք, տեսնենք ինչ կլինի»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս