Բաժիններ՝

Պատգամավորները նախագիծ են ներկայացրել ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դնող քաղաքացիների մուտքը խաղատներ արգելելու մասին

ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը համատեղ շրջանառության մեջ են դրել «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև նախագծի ընդունմամբ տրվում է սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն:

Ընդհանուր առմամբ, նախագիծը հանգում է հետևյալին.

1. Գործող օրենքով կազմակերպիչը պարտավոր է արգելել 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ, որի մեխազնիմը սահմանված չէ: Այսպիսով, մենք առաջարկում ենք, որ խաղատներ մուտք գործող անձանց անձը հաստատող փաստաթղթերն ստուգվեն, որպեսզի 21 տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ արգելվի:

2. Առաջարկվում է նաև, որ քաղաքացու կողմից խաղատուն կատարվող իր այցելությունները սահմանափակելու կարգ սահմանվի, որի համաձայն՝ խաղատներ կատարվող իր այցելությունները սահմանափակել ցանկացող քաղաքացին կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր խաղատներ իր մուտքն արգելելու վերաբերյալ դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ նշելով որոշակի ժամկետ (6 ամսից մինչև 3 տարի): Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով դիմումի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակները: Դիմումում նշված ժամկետի ողջ ընթացքում կազմակերպիչները պարտավոր են արգելել դիմումատուի մուտքն իրենց խաղատներ: Նշված կարգը կիրառվել է բազմաթիվ առաջադեմ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Սինգապուր, Էստոնիա և այլն) և տվել իր բացառապես դրական արդյունքները:

Կարդացեք նաև

3. Մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու կարգ կսահմանվի, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով՝ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռը կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին: Լիազոր մարմինը «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղատներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս