Բաժիններ՝

Կանայք ներել են իրենց գումարները հափշտակողին, իսկ բռնաբարությունը չի հաստատվել. pastinfo.am

Երևանի բնակիչ 21-ամյա Հովհաննես Գևորգյանին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն օրերս դատապարտել է 3 տարվա ազատազրկման, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափերով խարդախության համար:

Բայց ինչպես պարզ է դառնում նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախապատմությունից, երիտասարդի քրեական կենսագրությունը շատ ավելի հարուստ է:

Նախ, պարզվում է՝ սա նրա առաջին դատվածությունը չէ: 2012թ. հունիսի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հովհաննես Գևորգյանին դատապարտել է 17-օրյա կալանքի` ծառայության վայրն ինքնակամ լքելու համար:

Իսկ զորացրվելուց ու ծառայությունից վերադառնալուց հետո՝ շուրջ մեկ տարի անց, նա դարձյալ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Այսպես. 2013թ. սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել՝ Ժ.Դ.-ի նկատմամբ վաշխառության փորձ կատարելու, նրան ապօրինի ազատությունից զրկելու ու բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

Երկու ամիս անց՝ նոյեմբերի 26-ին, մեկ այլ քրեական գործ է հարուցվում՝ այս անգամ ոմն Հովիկի կողմից Գ.Ս.-ի խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ։

Ավելի ուշ այս երկու գործերը միացվում են իրար, իսկ հետո Հովհաննես Գևորգյանի վրայից հանվում են բոլոր մեղադրանքները՝ բացի երկու կանանցի խոշոր չափերով խարդախություն կատարելու դրվագներից:

Նախաքննական մարմինը, հետո էլ դատարանը պացուցված համարեցին, որ 2013թ. մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում, սեփական պարտքերը մարելու նպատակով Հովհաննես Գևորգյանը, Ժ.Դ.-ին խաբելով, նրա որդուն Մոսկվայու արտագնա աշխատանքի տեղավորելու կեղծ խոստումներով, նրանից ստացել է 1.530.000 ՀՀ դրամ։

Ապա Գ.Ս.-ի համար բարեգործական հիմունքներով բարեկարգ բնակարան ձեռք բերելու պատրվակով, խաբեությամբ` 2013թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նրանից մաս-մաս ստացել է 1.100 ԱՄՆ դոլար և 345.000 ՀՀ դրամ գումար։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս