Վերջերս Եվրոպա մեկնած զբոսաշրջիկներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ապահովագրության գները շատ բարձր են, մասնավորապես՝ 60-ամյա կնոջ համար առողջապահական ապահովագրությունն արժենում է մոտավորապես 22 հազար դրամ: Ընդ որում, ըստ նրա, ոչ միշտ է հնարավոր լինում կարիքի դեպքում օգտվել ապահովագրությունից:
Շամուտ գյուղում գրեթե բոլորն են զբաղվում անասնապահությամբ, անասնապահությունն այս գյուղում ապրուստի հիմնական միջոցն է, սակայն գյուղում ոչ սպանդանոց կա, ոչ էլ՝ կաթի վերամշակման արտադրամաս, այդ պատճառով էլ շամուտեցին իր չարչարանքով միայն օրվա հացն է կարողանում ապահովել:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Լուսինեին (անունները փոխված են), նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհի Անահիտի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում՝ ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:
Տնակում (18 քմ) այրվել է պատերի փայտյա երեսպատումից 4 քմ հատված, առաստաղից` 3 քմ հատված:
Իրար են բախվել «Վոլկսվագեն» մակնիշի 30 FL 886 (վարորդ` 1968 թ. ծնված Ա. Գ., 1968թ., ուղևորներ` 1974 թ. ծնված Ա. Հ., 1974 թ. ծնված Հ. Մ.) և «Լեքսուս» մակնիշի 11 QQ 044 պետհամարանիշների (վարորդ` 1985 թ. ծնված Տ. Օ.) ավտոմեքենաները:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի: Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես` պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում:
Մարտի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեքենավարների փողոցի թիվ 40ա տան տանիքում:
Մինչև 2017թ. Շիրակի մարզում ստեղծվելու է երկու նոր արգելավայր՝ Մանթաշի ջամբարի և նույնանուն գետի ջրհավաք ավազանում: Մյուս արգելավայրը պետք է հիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում և մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ամեն շաբաթ եւ կիրակի Քանաքեռում եւ Հույսի Ավանում տրամադրում ենք մեր համաքաղաքացիներին սնունդ: Սկսել ենք ծրագիրը 120 անձով, այսօր արդեն տրամադրում ենք 275 անձի:
«Երբ Հոլոքոստը ժխտող Իրանի նախագահ Ահմադինեջադը փակեց Twitter-ը, ԱՄՆ-ն դատապարտող հայտարարություններով արձագանքեց, բայց երբ Էրդողանը նախքան ընտրությունները փակում է Twitter-ը, նրանք ինչ-որ բառ արտաբերու՞մ են»:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի:
Մարտի 23-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 10-րդ փողոցի թիվ 38 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից:
Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Համացանցում է հայտնվել վանաձորցի Դավիթի կողմից «Դեմ եմ» ռեփի ձայնագրությունը:
27-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Երևանի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, և իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող 2 երիտասարդներ, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»:
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34MT170 պ/հ (վարորդ՝ Մ. Գ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 33OT948 պ/հ (վարորդ՝ Ս. Ա.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
168.am-ը ցավակցում է Ստեփան Գիշյանի հարազատներին եւ մերձավորներին:
Ուսումը արտասահմանում շարունակելու պատրվակով դասախոսը ուսանողներից գումարներ էր կորզել:
Հիշեցնենք, որ Տիբեթից հատուկ այցով Հայաստան էր գալու հոգևոր բարձր կարգ ունեցող վանական-լամա Եշե Նյիման՝ Տիբեթյան Լամաների Լույսն ու էներգետիկ ուժը փոխանցելու համար
Մարտի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են: Տատը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Նորայր Բ.-ն սպառնացել է, որ տան անդամներին տան հետ միասին կայրի, ինչից հետո ինքնասպանություն գործելու նպատակով բենզինը լցրել է իր վրա:
Մարտի 20-ին, ժամը 14:50-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Ժորայի Հարությունյանը:
Մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն այսօրվա հանրահավաքում հայտարարեց, որ եթե մարտի 28-ին Սահմանադրական դատարանը անօրինական չճանաչի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման մասին օրենքը, ապա դրանից հետո հենց ՍԴ-ն է լինելու հնարավոր բոլոր հանրային, քաղաքացիական, օրինական ընդվզումների պատասխանատուն:
2013 թ. դեկտեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Կարինեի կողմից Միքայել Խ.-ի գրպանից 2.000 թուրքմենական մանաթ, 50.000 դրամ և փաստաթղթեր գողանալու մասին: