Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում իր առաքելությունն է սկսել իրականացնել ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրավերով ժամանած՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությանը Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժինը նախապատրաստվել էր վաղօրոք: Գործի են դրվել փողոցներ մաքրող տեխնիկասարքավորումները: Կենտրոնական փողոցներն ու մայթերը մշակվել են աղ ու ավազով:
Շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին:
«Գյուղնախարարը խոստացավ, որ Արաքսի ոռոգման ջրերը բաց կթողնե, որ տաքությունից ծառերը գոնե որոշ չափով փրկվեն, բայց դուրս եկավ մի հատ փուչիկ: Ի՞նչ ջրի մասին ա խոսքը, ջրատարերում մի գրամ ջուր գոյույթուն չունի: Ոչ մի օգնություն չկա, ի՞նչ գյուղնախարար, ի՞նչ մարզպետարան, մարդ չենք տեսել»:
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել՝ «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում. առկա հիմնախնդիրները և առաջարկվող լուծումները» թեմայով: Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, լրագրողներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի փորձագետներ:
Մարտի 31-ին, ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցում` գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Գողը պատկից հարևանն էր, իսկ գողության ճանապարհը` գաղտնի փորված թունելը: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Կան նաև միայնակ տասնյակ տարեցներ, որոնք բազմանդամ ընտանիքներից են եղել, նրանց ընտանիքների անդամները տեղափոխվել նոր բնակարաններ կամ արտագաղթել են Հայաստանից՝ տնակներում միայնակ թողնելով տարեց ծնողներին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ` նույն օրը, ժամը 22.00-ին, Զոլաքար գյուղից բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Միսակ Ս.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Ավտովթարները և տեսալուսանկարահանող սարքերը. փաստեր և վիճակագրություն. այս տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 7 աստիճան ցուրտ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շաբաթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Առողջապահության վարչության պետը Կամսար Բաբինյանը զեկուցել է, որ նախորդ օրվա ընթացքում Շտապ օգնությունը սպասարկել է 583 կանչ, որոնցից միայն մեկն է եղել առատ տեղումներով պայմանավորված:
Մարտի 30-ին անսպասելիորեն տեղացած առատ ձյան հետևանքները մեղմելուն, ապաև վերացնելուն ուղղված Երևանի քաղաքապետարանի՝ կոմունալ տնտեսության, կանաչապատող ընկերությունների կատարած աշխատանքներին զուգահեռ, Երևանի բոլոր վարչական շրջաններում համատիրությունների աշխատակիցների ջանքերով և երևանցիների աջակցությամբ, վաղ առավոտից սկսած ձյունից մաքրվում են նաև բակային տարածքներն ու աստիճանահարթակները:
Համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե մինչ այժմ որտեղից են կեղծ տեղեկություններ տարածվում Քեսապի մասին:
Ձյուն է տեղացել Արմավիրի մարզի ողջ տարածքում:
Մարտի 31-ին, ժամը 17.12-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին երեխայի հետ ցանկանում է ինքնասպանություն գործել` նետվելով Երևանի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են:
Երեկվա ցրտահարությունից հետո մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ վնասների չափի մասին խոսելը դեռևս վաղաժամ է: Ներկայումս նախարարության կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին:
Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-31-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 86 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 228 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 743 մարդ։
«Մեզ էս երկու օրը մեղադրում են սեփականազրկման մեջ, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ եք տալիս հետը տանի, եթե գնում է երկրից: Չտա՞նք իր սեփականությունը հետը տանի»,- այսօր ՍԴ-ում կուտակայինին հարցի քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հայտարարված մրցույթի մասնակցության հայտեր չեն դեռևս ներկայացվել:
Ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 6 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին`7 աստիճան ցուրտ:
Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն այսօր փոխվել է: Ինչպես 168.am-ի հետ զրուցում Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ առաջադրված մեղադրանքից հանվել է իշխանության ներկայացուցիչ նկատմամբ բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սահմանադրական դատարանում պարտադիր կուտակայինի հարցի քննության ժամանակ դիմող կողմն իր ելույթում ներկայացրեց պարտադիր համակարգի բոլոր այն օրենսդրական դրույթները, որոնք, ըստ իրենց, հակասում են ՀՀ սահմանադրությանը՝ հայտարարելով, որ պատասխանող կողմն այդպես էլ չներկայացրեց օբյեկտիվ և հիմնավոր պատասխաններ:
Սուրիոյ տագնապին հետեւանքով վտանգուած ժողովուրդը աջակցութեան, զօրակցութեան եւ օժանդակութեան անհրաժեշտ կարիքը ունի: Սուրիահայութիւնը անբաժան մասը ըլլալով սուրիացի ժողովուրդին, ինք եւս կրեց, եւ կը շարունակէ կրել, հետեւանքները ներկայ տագնապին: Սուրիահայութիւնը մեր ազգի եւ Միջին Արեւելքի կարեւոր մէկ համայնքը ըլլալով, բնականօրէն ամբողջ հայութեան հոգատարութեան արժանի է:
Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, տեսախցիկներով են կահավորվել նաև Մանկական երկաթուղու և դեպի թունել տանող տարածքները:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քրեական գործ հարուցելու պահանջով, դիմել էր Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն: Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ տուժողներից մեկը Նիկոլայ Բաղդասարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել. փաստաբանը Կոտայքի մարզի դատախազից պահանջել էր դատարանի նկատմամբ անհարգաlից վերաբերմունք դրսևորելու համար քրեական գործ հարուցել:
«Ոչ հայտնի» աղբյուրի մասին քննարկումներին անդրադառնալով, Ա. Հովհաննիսյանն ասաց, թե մի շարք բանախոսներ նախագծի դեռևս նախորդ տարբերակից ելնելով էին կառուցում իրենց խոսքը, ապա նշեց, թե նոր օրինագծով «ոչ հայտնի» հեղինակ հասկացություն չի սահմանվել, ֆեյքերի համար պատասխանատվություն չի սահմանվել, ֆեյքերի մասին նախագծի որակումներն ավելորդ են, ժամանակավրեպ և սխալ, որովհետև անոնիմ հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է:
Ըստ նախապատրաստված նյութերի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող Նարեկ Մամիկոնյանը, աշխատելով ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում, պայմանավորվածություն է ձեռք բերել նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալի հետ` կաշառք ստանալու պայմանով օժանդակել վերջինիս` «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցում: