Բաժիններ՝

Նոր անձնագրերի ուշացման պատճառով չեն կարողանում արտերկիր մեկնել

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ մեզ հետ զրույցում դժգոհել են, որ ամսից ավելի է,ինչ վավերականության ժամկետը լրացած իրենց անձնագրերը հանձնել են, սակայն նոր անձնագրեր այդպես էլ չեն ստացել:

Նոր նմուշի անձնագիր չստանալու պատճառով այդ անձինք հնարավորություն չունեն լքել Հայաստանի հանրապետության սահմանները: Սույն հարցն առավել կարեւոր է հարեւան Վրաստան առեւտրի կամ այլ գործերով մեկնող նոյեմբերյանցիների համար:

Նշված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար եղանք ոստիկանության Նոյեմբերյանի անձնագրային խմբում: Խմբի ղեկավար Հայկ Մամյանն ասաց, որ իրենք նոր նմուշի անձնագրերը Երեւանից, անձնագրերի եւ վիզաների վարչությունից դեռ չեն ստացել, որ հանձնեն քաղաքացիներին: Հ. Մամյանը հավաստիացրեց, որ իրենց խմբի աշխատակիցները. ինչպես նաեւ անձնագրերի եւ վիզաների վարչության աշխատողները լարված, մեծ ծանրաբեռնվածությամբ գործում են, որպեսզի նոր նմուշի անձնագրերը հասցնեն տերերին:

Նրա վկայությամբ՝ Երեւանում լուծվում են այդ անձնագրերի տրամադրման հետ կապված համակարգչային ծրագրերին առնչվող խնդիրներ:Քանի դեռ նոր նմուշի անձնագրերը Նոյեմբերյանում չեն ստացել, դրանց տերերին, որպես հարցի ժամանակավոր լուծում, տրվում է անձի ինքնությունը հաստատող, լուսանկարով փաստաթուղթ, որով նրան կենսաթոշակներ են ստանում եւ այլ գործառնույթներ իրկանացնում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս