Բաժիններ՝

Չվճարել պարտադիր կուտակային վճարը, այն հակաիրավական է. yerkir.am

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները հակասահմանադրական և անվավեր ճանաչելու վերաբերյալ` Սահմանադրական դատարանի (ՍԴ) ՍԴՈ-1142 որոշումը իշխանության ներկայացուցիչները լիովին հակառակ կերպ են մեկնաբանում` նշելով, թե մինչև սեպտեմբերի 30-ը պետք է վճարվեն պարտադիր կուտակային վճարները: Գործատուներն ու հաշվապահները կանգնած են խնդրի առջև` պահումներ ու վճարումներ անե՞լ, թե՞ ոչ: Yerkir.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո’ն Մինասյան, կա այսպիսի խնդիր` Պետեկամուտների կոմիտեին  մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը գործատուն պարտավոր է եկամտահարկի մասին էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնել, որտեղ ներկայումս մեխանիկորեն հաշվարկվում է նաև պարտադիր կուտակային վճարը:

-Պաշտոնապես հայտնում ենք, որ որևէ պահանջ կառավարության կամ այլ մարմինների կողմից այն մասին, թե քաղաքացիները պետք է վճարեն պարտադիր կուտակային վճարներ, հակասում է թե’ Սահմանադրությանը, և’  ՍԴ որոշմանը: Սակայն կառավարության առանձին ներկայացուցիչների հակաիրավական մեկնաբանությունների արդյունքում դեռևս փոփոխության չի ենթարկվել էլեկտրոնային հաշվետվությունների ձևը, որը, սակայն, պետք է ապաակտիվացվեր և աշխատեր բացառապես քաղաքացիների կամեցողությամբ: Եվ քանի որ կառավարությունը ցուցաբերում է համառություն և հակաիրավական  վարքագիծ է դրսևորում,  այսօր ԱԺ չորս քաղաքական ուժերը  որոշեցին առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ` մինչև սեպտեմբերի 30-ը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված, բայց նաև տարժամկետված նորմերի  առանձին դրույթներ, որոնք  պահանջում են կուտակային վճարներ, պետք է կիրառվեն միայն կամավորության սկզբունքով:

-Ե՞րբ է լինելու այդ նախաձեռնությունը:

-Առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվ քանի որ մինչև ապրիլի 28-ը  հերթական նիստեր չկան, մենք մտածում ենք հանդես գալ  արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով:

-Իսկ մինչ այդ ի՞նչ է պետք անել:

-« Դեմ եմ»-ը և մենք ակտիվորեն քաջալերում և կոչ ենք անում թե’ աշխատողներին, թե’ գործատուներին` չկատարել այդ վճարումները: Եվ ոչ միայն չկատարել, այլև հետ  պահանջել նախկինում իրենցից, անկախ իրենց կամքից, պահված գումարները: Միաժամանակ, ուզում եմ շեշտել, որ որևէ ճակատագրական  բան չի լինի, եթե այդ գումարները որոշակի կարճ ժամանահատվածում պահվեն ինչ-որ մարդկանց մոտ, նաև` «Կամուրջ» հաշվի վրա: Մենք հնարավորություն ենք ունենալու վերադարձնել այդ գումարները: Մի կարևոր հանգամանք եւս` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` գործատուներից գանձված տուժանքների գումարները չեն գնալու պետբյուջե, այլ գնալու են աշխատակիցների անձնական հաշիվներին: Վերջնական արդյունքում, երբ գումարները կվերադարձվեն, չեն տուժելու ո’չ աշխատակիցները, ո’չ գործատուները:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս