Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, ուժը կորցրած ճանաչելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը դադարեցրել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, ինչը պայմանավորված է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացմամբ:
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններուն, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Պառավաքար գյուղի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 1941 թ. ծնված Վանիկ Զոհրաբյանին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ցեղասպանության ճանաչումը հարցի լուծում չէ, այն պետք է դատապարտել, ցեղասպանների հետևորդներին ու գաղափարախոսներին պատժել, որ մարդկության հանդեպ այդ զարհուրելի ոճրագործությունը ծիլեր չարձակի:
Պերճ Զեյթունցյանի պատվին երեկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո:
Ծաղկաշատցիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հողագործությունից այստեղ մեծ եկամուտներ չեն ակնկալում:
Ապրիլի 20-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ցեմենտի գործարան տանող ճանապարհին, «ԵրԱԶ» ավտոմեքենայում, երկու տղամարդ ծեծում են մի կնոջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1981 թվականին ծնված Դավիթ Թոմասյանն ու 1956 թվականին ծնված Հարություն Արոյանը կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:
Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:
Ապրիլի 21-ին, ժամը 10.30-ին, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևանը դանակով հարձակվել և սպառնում է 1963 թ. ծնված Սեյրան Մ.-ին:
«Ես ասացի՝ Սերժ Ազատիչ, հայրս զոհվել է Հայրենական պատերազմում, ես նրան գրածս բանաստեղծությունն ուզում եմ արտասանել, ասաց՝ հո երկար չի, ասացի՝ չէ, ասաց՝ դե, արտասանի: Ու ես արտասանեցի»:
Շնող գյուղի հողերը դեռևս խորհրդային տարիներից լավ բերքատվություն են ապահովել։ 90-ականները, սակայն, քայքայիչ շրջան էին նաև պտղատու այգիների համար:
«Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:
Դատարանը հրապարակեց Տիգրան Խլղաթյանի, Ազատ Խլղաթյանի և Հրանտ Ասլիկյանի նախաքննական ցուցմունքները: Վերջին երկուսի՝ դատարան ներկայանալու անհնարինության վերաբերյալ բավարար ապացույցներ վաղուց կային: Տիգրան և Ազատ Խլղաթյանների նախաքննական ցուցմունքներում կային հակասություններ. Տ. Խլղաթյանը նշել էր, որ դեպքի վայրում Ա. Խլղաթյանին չի տեսել, Ա. Խլղաթյանն էլ վկայել էր հակառակը:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 26-ին նույնքան կնվազի:
Ես անպայման խոսելու եմ օլիմպիական կոմիտեի նախագահի հետ, վստահ եմ, որ պարոն Ծառուկյանը մի բանով անպայման կօգնի, որովհետև սա լուրջ տրադիցիա ունեցող դպրոց է, չեմպիոններ տված:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էլան 1960 թ. ծնված Էլմիրա Դ.-ն է, որը բերման է ենթարկվել ոստիկանություն:
«Պաշտոնապես արդեն արտահանձնման որոշումը մտել է ուժի մեջ: Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է, որ արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը: Իսկ արդեն դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը»,- ասել է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:
1986թ. կառուցված Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) սպորտային համալիրն իր մեջ ներառում է բազմաթիվ սպորտային դահլիճներ և մարզասրահներ, այդ թվում նաև` լողավազան, որից, բացի ՀՊՃՀ աշխատակիցներից, ուսանողներից և աշակերտներից, օգտվում են նաև հանրության լայն շրջանակներ:
Ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վարազդատ Մ.-ին:
Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Երևանի հիվանդանոցներից մեկի նորածնային բաժանմունքի բուժքույրը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 100 հազար դրամ տուգանքի: Նրան մեղադրանք էր առաջադրվել մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետևաքնով տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս:
ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Ձմեռվա երկարատև սառնամանիքներից և գարնանային ցրտահարություններից փրկված բերքը այժմ էլ կարկտահարվեց:
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 6-րդ հարկից ծուխ է նկատվում:
Օրենքի նախագիծը միտված է նաև տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին, անժխտելի համարեց այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Ապրիլի 23-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Լոր գյուղի 3-րդ փողոցի Վ. Գ.-ին պատկանող թիվ 35 երկհարկանի տան արտաքին պատը: