Կայծակից վախեցել է և մատը կպել է ձգանին. Արցախում մահացած զինվորի վրա կրակել է ամենամոտ ընկե՞րը. news.am
ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի վրա հրազենով կրակել է վերջինիս ամենամոտ ընկերը՝ Վոլոդյա Բաբիկյանը, որն այս պահին ձերբակալված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դերենիկի հարեւանուհին՝ տիկին Սուսաննան:
«Դերենիկի շատ մտերիմ ընկերն է եղել Վոլոդյան, դրա համար բոլորն էլ մտածում են, որ պատահական է ստացվել, մտածված չի կրակել: Ասում են՝ իբր զենքը չորացնելիս կայծակ է խփել, Վոլոդյան վախեցել է եւ մատը չգիտես ոնց կպել է ձգանին եւ կրակել ու էդ կրակոցն էլ հենց Դերենիկին է կպել: Դեռեւս այս վարկածն է պտտվում, ուրիշ բան չեն ասում: Նախաքննությունն ամեն ինչ կպարզի»,- ասաց նա:
Հարեւանուհու պատմելով՝ Դերենիկի եղբորը, որը նրա հետ նույն դիրքերում էր ծառայում, սկզբում չեն ասել դեպքի մասին, հրամանատարը տարել է Մարտակերտ, որտեղ էլ հայտնել է լուրը:
Մանրամասներն՝ այստեղ