Էներգետիկայի նախարարության շենքում արտակարգ իրավիճակի մասին ահազանգը կեղծ էր. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ` Էներգետիկայի նախարարության շենքից ծուխ դուրս գալու վերաբերյալ ահազանգը, պարզվել է, կեղծ էր:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, ժամը 22.06-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում գտնվող Էներգետիկայի նախարարությունից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: