ՈՒժեղ քամուց վնասվել են շենքի տանիքի թիթեղները
Հունիսի 13-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 29 շենքի տանիքի թիթեղները ուժեղ քամուց վնասվել են՝ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ամրացրել են թիթեղյա կառուցատարրերը (20քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն