Բաժիններ՝

Այսօր Երկիր մոլորակում մագնիսական ուժեղ փոթորիկ է սպասվում. շատերը կարող են վատ ինքնազգացողություն ունենալ

Ուրբաթ օրը` հունիսի 13-ին, Երկրում մագնիսական ուժեղ փոթորիկ է սպասվում: Այն կաող է առաջանալ Արեգակի մակերեւույթին հունիսի 9-ին եւ 10-ին տեղի ունեցած երկու հզոր բռնկումների հետեւանքով: Արեգակնային մասնիկների արտանետումը պատկանում է Х դասին. ռենտգենյան ճառագայթների մակարդակով սա ամենաուժեղն է, փոխանցում է «Տելեգրաֆը»:

Վերջին անգամ մեր մոլորակը տիեզերական փոթորկի հարվածի տակ հայտնվել էր փետրվարի վերջին: Այն ժամանակ փոթորկի աղբյուրը Արեգակի մակերեւույթին առաջացած մի շարք բռնկումներ էին եղել:

Բժիշկները նախազգուշացնում են. շատերն այսօր կարող են վատ ինքնազգացողություն ունենալ, անքնություն, արագ սրտխփոց, ճնշման անկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս