Բաժիններ՝

«Օրենքով գող» Մելաձեին արտահանձնել են Ռուսաստանին (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ռուսաստանյան մեկուսարաններից մեկն է տեղափոխվել 41-ամյա նախկին «օրենքով գող» Նիկոլոզ Մելաձեն (Նիկա)։ Ինտերպոլի հարցման արդյունքում Հունաստանի իշխանությունները ժամանակավորապես նրան հանձնել են ռուսական կողմին՝ քննչական գործողություններ իրականացնելու նպատակով։ Մելաձեն 2006 թվականից գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Նա կասկածվում է նույն թվականի ապրիլի 28-ին Մոսկվայում երկու ոստիկանների սպանությանը մասնակցելու մեջ։

Գործակալության տեղեկություններով՝ Մելաձեն ներկայումս 17 տարվա ազատազրկում է կրում Հունաստանում։ Եթե նրա մեղքը Ռուսաստանում ապացուցվի, ապա Հունաստանում պատժաչափը լրանալուց հետո նա կտեղափոխվի ռուսաստանյան բանտերից մեկը, որտեղ ամենայն հավանականությամբ կանցկացնի կյանքի մնացած մասը։
Թեպետ Նիկան ոչ վաղ անցյալում զրկվել էր գողական կոչումից, ռուսաստանյան մեկուսարան ժամանելով՝ նա կրկին հայտարարել է իր գողական իրավունքների մասին։ Նա պարզաբանել է, որ խնդիրները լուծել է հունական բանտում և այնտեղ իր պատժաչափը կրում է որպես «օրենքով գող»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս