Ըստ Վիլ Պողոսյանի՝ ՀՀ ղեկավարությունը զուրկ է քաղաքական իմաստությունից
«Մեր ղեկավարները ինչու՞ չեն կարողանում հասնել այդ նպատակներին, որովհետեւ նրանք զուրկ են այ հենց այդ քաղաքական իմաստությունից: Սահմանադրության մեջ այդ անընդմեջ բառը… Սա հնարք է: Դու վերցնում ես ամերիկյան սահմանադրությունից՝ ամեն ոք չի կարող երկու անգամից ավելի ընտրվել նախագահ: Լրիվ վերցնում են, մտցնում են մեր սահմանադրության մեջ, մի փոքրիկ բառ են ավելացնում, որը նունիսկ աննկատելի է՝ անընդմեջ: Մեզ մոտ գրված է անընդմեջ: Այսինքն՝ երկու ժամկետ նստեցիր, մեկ ժամկետ բաց թողեցիր, նորից երկու ժամկետ նստեցիր…մինչև կյանքիդ վերջ»,- ասաց փիլիսոփայականգիտություններիդոկտոր, պրոֆեսոր ՎիլՊողոսյանը:
Սոցիոլոգ ԱհարոնԱդիբեկյանը մեկնաբանեց, թե ինչու է հիմա անհրաժեշտ հանրությանը ներկայացնել ՎիլՊողոսյանի պատկերացումները Սահմանադրության վերաբերյալ. «Քանի որ արդեն ձևավորվել է հատուկ հանձնաժողով Սահմանադրության բարեփոխման վերաբերյալ, և հուլիսի 1-ից կսկսվեն հանրային քննարկումները, մենք փորձ ենք անում մի քիչ նախադրյալներ ներկայացնել հանրությանը, թե ընդհանրապես Սահմանադրությունն ի՞նչ առաքելություն ունի հանրային կյանքում, ինչպիսին այն պետք է լինի, և ինչպես մենք պետք է ընդհանրապես վերաբերվենք այդ Սահմանադրություն կոչվածին»:
Վիլ Պողոսյանը սահմանեց քաղաքական իմաստությունը. «Սրանք Պլատոնի տերմիններն են, քաղաքական իմաստությունը գիտելիքի հատուկ ձև է, որի օգնությամբ կարելի է լուծել ոչ թե մանր, այլ համապետական հարցեր: Դա արվեստ է՝ հսկել ամբողջ հասարակության շահերը, և ոչ թե ինչ-որ մի խավի կամ մի անձնավորության շահերը: Առանց քաղաքական իմաստության, առանց լուծելու այդ համապետական հարցերը, գոյություն չունի պետական շինարարություն: Պլատոնի այդ ձևակերպումը, իհարկե, արիստոկրատական բնույթ է կրում, սակայն 18-րդ դարում այն ստանում է դեմոկրատական ձևակերպում և քաղաքական իմաստության միտքն այն է, որ կառավարությունը պետք պաշտպանի հանրության շահերը և մարդու հիմնական իրավունքնները, մանավանդ, որ մարդու հիմնական իրավունքները պետական իրավունքի սկզբունքներ են: Դե, իհարկե, մենք բոլորս գիտենք, որ այդպես արտահայտություն կա՝ անմիջապես գործող իրավունք: Մարդու իրավունքները անմիջական գործող իրավունքներ են: Սովորաբար մեզ մոտ կարծում են՝ մարդու իրավունքները այստեղ են գտնվում, պետական իրավունքները՝ ուրիշ տեղ:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ իրենց անցկացրած վերջին հարցումների տվյալներով՝ բնակչության 85 տոկոսն իր կարիքների իրականացումը կապում է երկրի նախագահի հետ. «Վարչապետի հետ, Ազգային ժողովի նախագահի հետ, նախարարությունների հետ: Ավտորիտար ռեժիմի հիմքը սա է, որ ինքը բան չի անում… Սպասում է, որ մեկը պետք է անի, սպասում է այն մի ընտրյալին, որը կարող է իր բոլոր խնդիրները լուծել: Եվ պատրաստ է նրան ձայն տալ, և աջակցել նրա ընտրությանը: Սահմանադրության փոփոխման ոլորտը չի, այլ՝ քաղաքական կրթության, հասունացման, քաղաքակիրթ հարաբերությունների ձևավորման, իրար հասկանալու, լսելու համատեղ որոշում կայացնելու, մենք այստեղ պետք է կարողանանք հաջողությունների հասնել»:
ԲԱՎԱԿԱՆ ԱՓԻՑԱՐՅԱՆ