
Մամ ջան, 100 օր մնաց. սահմանին զոհված Հովսեփը մեկ օր առաջ էր խոսել ընտանիքի հետ. news.am

Մարտի 29-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացած 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը ցանկանում էր բանակից վերադառնալուց հետո նախկինի պես աշխատել ու օգնել ընտանիքին:
Զոհված զինծառայողի հարեւանները NEWS.am-ին պատմել են, որ Հովսեփն 8-ամյա կրթություն է ստացել, զորակոչվելուն նախորդած 2 տարիներին տարբեր աշխատանքներ արել հայրենի Մխչյան գյուղում եւ ՌԴ-ում:
«Նախքան զորակոչվելը Ռուսաստանում էր, աշխատում, օգնում էր մորն ու հորը: Դեպքից երկու օր առաջ էր խոսել մոր հետ, ասել էր՝ մամ ջան, 100 օր է մնացել, որ վերադառնամ: Մի տեղ ճարի, որ հենց գամ աշխատեմ: Ուզում էր աշխատեր, տունը վերանորոգեր: Ընտանիքն էլ հույսն իր հետ էր կապում, մայրն ասում էր՝ Հովսեփիկս գա, լավ կլինի»,- պատմել է հարեւաններից Նելլի Սաֆարյանը:
Հարեւանները հիշում են, որ բանակ զորակոչվելիս Հովսեփն այցելել է իրենց տները, մեկ առ մեկ համբուրել բոլորին ու հաջողություն մաղթել: Տղայի մահվան լուրը լսելուց հետո հարեւանները գիշերն արթուն են անցկացրել ու մինչեւ հիմա էլ չեն հավատում, որ նման բարի ու հայրենասեր տղան այլեւս չկա:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: