Երեխան ծննդաբերությունից անմիջապես հետո սպանվե՞լ է. կատարվել է արտաշիրիմում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանակերտի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով` մոր կողմից երեխայի սպանությունը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տվյալներ էին ձեռք բերվել, որ Ստեփանավանան քաղաքի բնակչուհի Ա. Սարգսյանը, ժամանակավորապես միայնակ բնակվելով վագոն տնակում, 2015թ. փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ծննդաբերել է արական սեռի երեխա. «Նախնական տվյալներով՝ ծննդաբերությունից անմիջապես հետո երեխան սպանվել է, իսկ հետագա օրերին հուղարկավովել Ստեփանավան քաղաքի «Ռուսական» կոչվող գերեզմանատանը»:
168.am-ը ՀՀ քննչական կոմիտեից խնդրել էր հայտնել՝ արդյոք պարզվե՞լ է, թե երբ և ինչից է մահացել երեխան, արդյոք նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, թե ոչ: Կոմիտեից մեզ հայտնել են, որ երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է արտաշիրիմում:
«Փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Մարտի 27-ի դրությամբ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է կոմիտեի պատասխանում: