Օրը ցերեկով, մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից իրականացված նման ոտնձգությունը հայոց սրբավայրի նկատմամբ ոչ միայն անընդունելի եւ դատապարտելի է, այլ նաեւ օրենքով պատժելի:
«Մինչ այժմ աշխատել եմ ցուցաբերել առավել զսպվածություն, սակայն այսուհետ հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը»
Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին է ստացվել Ձև 1 վիճակագրական քարտն այն մասին, որ ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Քարվաճառ քաղաքի վարչական տարածքի «Շափլար» կոչվող տեղամասում տեղակայված անասնաֆերմայում հայտնաբերվել և ձերբակալվել է ԼՂՀ պետական սահմանը ապօրինի հատած Շահբազ Ջալալօղլի Գուլիևը:
Տավուշի մարզի Չորաթան գյուղի բնակիչները հայտնեցին,որ հուլիսի 19-ին ադրբեջանական դիպուկահարները ժամը 10.30-ից մինչեւ կեսօր կրակ են բացել գյուղի Ներքին հողեր տարածքում աշխատող գյուղացիների վրա:
Ժամը 03:30-ի սահմաններում Կոթի գյուղի բնակիչ, 21-ամյա Սամվել Ոսկանյանը Կոթի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mercedes մակնիշի 34 MF 090 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մետաղյա արգելապատնեշներին, այնուհետ՝ գազի խողովակաշարին:
Հուլիսի 21-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամասի թիվ 64 տան արտաքին պատին օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ խոշոր հրդեհ է բռնկվել 3-րդ և 4-րդ գյուղերին հարակից աղբավայրում:
Երևանում hուլիսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դպրոցի բակում կատարված կողոպուտի հետքերով:
Հետագայում պարզել է, որ նախորդ տարի, երբ ճանապարհային երթևեկության կանոն խախտելու համար տուգանվել է 30 հազար դրամի չափով, այդ գումարը վճարելիս 300 դրամ պարտք է մնացել, որի մասին, սակայն, մարզպետարանի պաշտոնյան տեղյակ չի եղել:
Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ 38-ամյա Գարիկ Սարդարյանի վարած Ford Transit մակնիշի 21 ՏՕ 773 համարանիշի և Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 25-ամյա Աշոտ Սիմոնյանի վարած Nissan մակնիշի 77 DR 717 համարանիշի ավտոմեքենաները:
Կոտայքի մարզի Արզական գյուղի մոտակա սարում ջրագիծ անցկացնելու համար կատարվող աշխատանքների ժամանակ «GSP» մակնիշի տրակտորը կողաշրջվել է:
Իմ ճանաչած մարդկանցից կարելի է ասել՝ մոտավորապես կեսից ավելին հեռանում են: Ներկայում ժողովրդի կեսից ավելին կարելի է ասել` այստեղ չի, գնացել են Ռուսաստան, Հայաստան, Ուկրաինայի տարբեր հատվածներ: Կոնկրետ ուղղություն չկա՝ ով որտեղ տեղ ունի գնալու, դուրս է գալիս:
Վտանգավոր ծանրոցներ արտերկրից:
Տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը` պարզաբանելով, որ նրան վիրահատել են 5 օր առաջ, վիրահատությունը անցել է բարեհաջող, սակայն այսօր երեխան խեղդվել է հաց ուտելու ժամանակ:
Ամուսնու և տուժողի սիրավեպից վրդովված` լուսանկարն ամուսնուց գաղտնի ներբեռնել է իր բջջային հեռախոսի մեջ` հետագայում տուժողին վատություն անելու նպատակով: Ապա իր բջջային հեռախոսի մեջ գտնվող լուսանկարը տեղադրել է տանը գտնվող համակարգչի մեջ, «Համադասարանցիներ» համացանցային կայքում ստեղծել է տուժողի անվամբ կայքէջ և տեղադրել տուժողի մերկ լուսանկարը:
Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ Եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:
Շինությունը սկզբնական շրջանում պատկանել է ազգությամբ պարսիկ ոմն Աբու Հաճի Հասանին, ում հետ 1853 թվականին Քաղաքաշինության խորհուրդը պայմանագիր է կնքել` տարածքը 25 տարով վարձելու համար, ու նույնիսկ երկու տարի էլ շուտ` 1876-ին, նրանք իրենց հաշիվները մաքրել են Աբու Հաճիի հետ, շինությունը քանդել և կառուցել են ներկայիս հիանալի փոքրիկ շենքը` պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ ծառայեցնելու նպատակով, ու մինչև հեղափոխություն` 1876-1920 թթ., շուրջ 44 տարի, այն եղել է պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը: «Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»:
Թևոսյան փողոցում բախվել են 26-ամյա Հայկ Միրզաբաբյանի վարած Opel Astra մակնիշի 34 TO 850 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ 57-ամյա Հմայակ Հայրապետյանի վարած ВАЗ 21061 մակնիշի 17 LO 913 համարանիշի և ВАЗ 2110 մակնիշի 72 DV 222 համարանիշի ավտոմեքենաները:
Սյունիքում գործող «Արտաշես Մեծ» շինարարական ընկերությունը փակման վտանգի առջև է: Ընկերությունը զբաղվում է շինարարական կոնստրուկցիաների վերականգնմամբ ու մատակարարմամբ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Նման պահանջով թիմի անդամներն օգոստոսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից բողոքի երթ են անցկացնելու` կառավարությունից պահանջելով նաև էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ՝ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:
Երեկ ուշ երեկոյան վրացիների մոտ 50 հոգանոց խումբ հարձակվել են Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, մտել ներս, ուր ընթանալի է եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել է հարթել միջադեպը: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախագահին […]
«Քննիչը Լեւոն Հայրապետյանի պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է նախատեսվում ներկայացնել հուլիսի 24-ին»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Երևանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Այսօր՝ հուլիսի 20-ի երեկոյից, սկսվում է Վարդավառի պահքը: Պահքն ավարտվում է հուլիսի 25-ի երեկոյան ժամերգությունից հետո:
Այժմ Մոսկվայում Հայրապետյանի փաստաբանները անում են հնարավորինս հայ բարերարին ազատ արձակելու համար:
Ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» Փակ Բաժնետիրական Ընկերությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:
Օգտակար խորհուրդներ ոստիկանությունից. ինչպե՞ս հանգիստը անվտանգ դարձնել Սևանա լիճ ուղևորվելիս և հանրային լողափերին: