Բերման են ենթարկվել պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով. հերթական ստուգայցը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ին, Վարդան Վ.-ն նշված հասցեին կից շինության պատուհանի երկաթե ցանցը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով` մտել է անասնագոմ, գողացել 6 գառ և հիշյալ տաքսի ավտոմեքենան կանգնեցնելով` փորձել է տեղափոխել գողոնը, սակայն բռնվել և բերման է ենթարկվել:
Վ. Վարդազարյանը եւ նրա կինը Ռուսաստան են գնացել թոռնիկի կնունքին մասնակցելու համար: Վանոն Ռուսաստանում հեռուստատեսությամբ է իմացել իր տան այրվելը:
Ոստիկանները «Զվարթնոց» օդանավակայանում կաշառքի դեպք են բացահայտել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.22-ին, մարվել` 19.29-ին: Պարզվել է, որ այրվել է Հ. Խ.-ին պատկանող տան հյուրասենյակը` գույքով (40 քմ) և տանիքը` մասամբ (20 քմ):
Ամիսներ առաջ անդրադարձել էինք անապահով երկու ընտանիքների խնդիրներին: Այսօր կրկին այցելեցինք մեր ռեպորտաժների հերոսներին՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք նրանց կյանքում ինչ-որ դրական տեղաշարժեր են եղել:
Երկու դեպքում էլ գլխավոր հերոսները երեխաներն են՝ Հովհաննեսն ու Սարգիսը:
13-ամյա Սարգսին «Ազատության» նախկին ռեպորտաժներից հետո առաջարկվել էր ուսումը շարունակել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Նա էլ որոշել էր ոստիկան դառնալ:
«Մայրիկիս չէի կարող միայնակ թողնել, ուրիշ ոչ ոք չունի ինձնից բացի, կկարոտեի ու կանհանգստանայի նրա համար», – սա է կրթահամալիրում սովորելու առաջարկից հրաժարվելու Սարգիսի նշած պատճառը:
Մայրը՝ 48-ամյա Սեդա Մուրադյանը իր հիվանդությունների մասին մոռացած՝ որդու առողջական խնդիրներով է զբաղված՝ բժիշկներն ասել են, որ 13-ամյա որդու թոքերում ուռուցք կա, կրկնակի զննությունը, սակայն, հակառակն է ապացուցել, բայց Սարգիսը միևնույնն է՝ այսօր բուժում է ստանում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10-րդ և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Եղ. Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10, Բագրատունյաց 11, 39 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ոստիկանության օժանդակությանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության գրասենյակի կողմից՝ Կանզաս քաղաքի ոստիկանության վարչության և Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հետ համատեղ:
Ադրբեջանական գնդակոծության վտանգի պատճառով շարունակում է փակ մնալ Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Մեքենաները շարունակում են երթեւեկել սահմանագոտին շրջանցող, Հարսնաքարի ճանապարհով:
«Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս:
Հանրապետությունում լայն թափով շարունակվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի դեպքը:
Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին մեղադրական վճիռ է կայացրել:
Օգոստոսի 12-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքից Թեղենիս սարը բարձրացող դաշտամիջյան ճանապարհին 20-ամյա երիտասարդ է ընկել:
Մասնավորապես՝ բանկերը չունեին համակարգչային ծրագրեր, որոնք հնարավորություն կտային արգելանքի տակ դնել իրենց հաճախորդի բանկային հաշիվը` միայն կատարողական թերթում նշված գումարի չափով: Պրակտիկայում և տեսականորեն, խնդիրը ԴԱՀԿ տիրույթում չէր:
Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի այցելության ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից կոթեցիները խնդրել էին իրենց զենք բաժանել:
Օգոստոսի 12-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ այրվածքներով և վերքերով իրենց մոտ են տեղափոխվել 1958 թ. ծնված Դերենիկ Բ.-ն և 1966 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Օգոստոսի 12-ին, ժամը 14.20-ին, անհայտ ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 40 շենքի դիմաց բախվել է «Յամահա» մակնիշի մոտոցիկլետի:
13-17-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Չկա էդպիսի բան, հազար հատ փաստ գոյություն ունի իրենց հանդիպման վայրի մասին, հեռախոսազանգերը, երեք տարի անընդմեջ էդ աղջիկը զանգահարել է առավոտից իրիկուն, այդ փաստերը բոլորը կան, ինչ ուզում է ասեն, վերջապես 21-րդ դարում ենք ապրում, ու եթե դա ինձ է հաջողվել պարզել, ուրեմն չեմ կասկածում, որ նախաքննական մամինը հիմա միլիոնավոր փաստեր կունենա»,- ասել է ԳՊՄԻ ռեկտորը:
ՀՀ ՀՔԾ վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ոստիկան Մկրտիչ Մ.-ի կողմից հաշվեցուցակային զենքը և ռազմամթերքն անփութորեն պահպանելու, ծառայակից Սարգիս Հ.-ին հանձնելու և արձակված կրակոցի հետևանքով առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Օգոստոսի 12-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ և ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են «Մաշուկ-2014» միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։
«Ես նոյեմբերի 5-ին եմ իմացել, որ երթ է լինելու, իջել եմ Ազատության հրապարակ և տեսել խառնաշփոթը: Ես փորձել եմ պաշտպանել հայրիկիս, որից հետո բերման եմ ենթարկվել, որից հետո ոստիկանությունում ինձ ասեցին, թե հայրս ու իր ընկերներները մահացել են»:
Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:
Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում խարդախության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Մարիամ Մելքոնյանին:
«Այս միջոցառումն արդեն ավանդական է դարձել և երրորդ տարին է, ինչ այսպես շուքով նշում ենք Երիտասարդության միջազգային օրը՝ փորձելով ամեն տարի մի նորություն մտցնել»:
Հայկական կողմերը, այդ թվում նաև Արցախը, պարտավոր է մեղմ վերաբերվել այս անձանց, ինչպես և ռազմագերիներին: Եթե ռազմագերի է գոնե պետք է չլիներ այն սպանությունները խաղաղ բնակչության հանդեպ և այլն: Այսինքն՝ Արցախի օրենքներով նրանք դիտարկվում են որպես հանցագործներ, սպանություն գործող անձինք, և այդ առումով իրենք պետք է դատապարտվեն, կամ գոնե այն դատական գործընթացով անցնեն, որը գործում է Արցախի հանրապետությունում:
«Տուրիզմը հնարավորություն է՝ զարգացնելու տնտեսական բոլոր ոլորտները: Այս տարի ևս ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, տարբեր երկրներից: Խանութներից գնում ենք գինիներ՝ իրենց կլասիֆիկացիայով, և անցկացնում ենք մրցույթ, թե որ գինին է հաղթող համարվում: Դա շատ արդար մրցույթ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մեր գինեգործներն էլ իրենց հետ մրցեն: Անգամ տնական գինիների մրցույթ ենք անցկացնում և մարդիկ հասկանում են, որ որակի վրա պետք է աշխատել»:
«Միակ մեխանիզը, դա Մինսկի խումբն է: Մենք պետք է բոլորս հասկանանք՝ Մինսկի խումբը, երբ խոսում է իրար հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին, եթե հիմա դա այդպես է, Մինսկի խումբը պետք է հստակ գործի: Ադրբեջանի վրա գործող ճնշող մարմինը կարող է լինել Մինսկի խումբը, կամ ցանկացած պետություն, որի ներկայացուցիչը կա Մինսկի խմբում»: