Ռուսաստանում գտնվող այգեպարցին հեռուստատեսությամբ է իմացել իր տան այրվելը
tesankyun.am-ը գրում է. Oգոստոսի 10-ին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով սահմանամերձ Այգեպար գյուղում այրվել են Արշալույս Գեւորգյանի եւ Վանո Վարդազարյանի երկհարկանի տները՝ գույքի հետ միասին: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասաց, որ Վանո Վարդազարյանի ամուսնացած աղջիկը Ռուսաստանում է բնակվում:
Վ. Վարդազարյանը եւ նրա կինը Ռուսաստան են գնացել թոռնիկի կնունքին մասնակցելու համար: Վանոն Ռուսաստանում հեռուստատեսությամբ է իմացել իր տան այրվելը:
Տավուշի մարզպետարանից հայտնում են,որ մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ այգեպարցի 2 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծվել է , նրանց համար ձեռք է բերվել 3 սենյականոց բնակարաններ՝ համապատասխան գույքով:
Ըստ Անդրանիկ Այդինյանի՝ ադրբեջանական գնդակոծության հետեւանքով տնազուրկ դարձած 2 ընտանիքների համար Այգեպարի բազմաբնակարան շենքում բնակարաններ են գնվել: Դրանց տերերն ապրում են Երեւանում:
Արշալույս Գեւորգյանըկայքին ասաց, որ հրդեհից հետո հաջողվել է փրկել միայն իրենց հին, 1976թ. արտադրության «Ժիգուլին»: Նա հայտնեց, որ ինքը տեսել, հավանել է նոր բնակարանը, վաղը այնտեղ կմիացնի բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման սնուցումը: Արշալույսն ասաց, որ իրենք այլեւս հարեւաններին նեղություն չեն տա, նրանց տանը չեն գիշերի: Արշալույս Գեւորգյանը ապրում է կնոջ եւ 52-ամյա որդու հետո, ով մանկուց 2-րդ խմբի հաշմանդամ է: Այգեպարի գյուղապետը խնդրին արագ լուծում տալու համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Հովիկ Աբովյանին: