Պարզվում է՝ կամրջից ցած նետվողը «Արարատբանկի» Ամիրյան փողոցում գտնվող մասնաճյուղի կառավարչի տեղակալն է՝ 58-ամյա Միքայել Քերոբյանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 15.16-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Պարզ լճից դեպի Գոշավանք ընկած հատվածում մոլորվել է Իտալիայի Հանրապետության քաղաքացի Պ. Պ. Ֆ.-ն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոխգնդապետ, ոստիկանության Վեդիի պահպանության բաժնի նախկին պետ Ռազմիկ Աթենյանի կինը սպառնում է այսօր փակել Արարատի մարզի Ոսկետափի միջազգային նշանակության ճանապարհը:
Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները` Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լեւոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին […]
ԼՂՀ Հադրութի շրջանի կամավորական խումբը՝ կազմված ազատամարտիկներից ու կամավորներից, այս պահին գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանի առաջնագծում։
Փաստաբանների պալատի խնդիրներից է նաեւ պաշտպանել իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում։
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել Արիության մեդալով:
Այսօր մենք մեր հանրապետությունում ունենք զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ովքեր, բացի իրենց սովորական աշխատանքային կենսաթոշակը կամ սոցիալական նպաստը ստանալուց, ստանում են մինչև 2011 թ. հունվարի 1-ը նշանակված իրենց կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ: Ահա այս զինվորական կենսաթոշակների չափերը, համաձայն գործող օրենսդրության, չեն վերահաշվարկվելու, և այս նոր բարձրացման արդյունքում այդ անձինք հնարավորություն ունեն դիմելու և ստանալու 25-30%-ով, առանձին դեպքերում՝ նաև 50%-ով բարձր պարգևավճարներ:
«Հայկական կայքերում տագնապի մի այղբյուրը հենց ադրբեջանցիներն էին, որոնք սկսեցին շատ արագ հայերեն ֆեյքեր բացել և հայերի անունից ֆեյսբուքով ապատեղեկատվություն տարածել, օրինակ` «Եղբայրս հենց նոր զանգեց Ասկերանից և ասաց, որ 9 զոհ ունենք այնտեղ»:
«Աստված չանի, վաղը կրակոց եղավ (այդ տղաներին ո՞վ է ուսումնասիրել), ու այդ մեծերից մեկը իրեն լավ չպահեց, նա ինչքանո՞վ օգնած կլինի մեր բանակին, նա ավելի չի՞ մեծացնի խուճապը: Դրա համար հարկավոր է ընտրել մարդկանց, իսկական մարդկանց ուղարկել, լավ տղաներ կան»
Ի պատասխան «Բարև Երևան» խմբակցության նամակի, Քաղաքապետի ստորագրությամբ օգոստոսի 1-ի թիվ 01/05-45846հ գրությամբ տրամադրվել է Երևան քաղաքում ժ.24.00-ից հետո աշխատելու թույլտվություն չստացած 32 գիշերային ակումբների ցանկը:
Օգոստոսի 4-ին, ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ Ազգային վիճակագրության ներկայացրած տեղեկանքի՝ այս տարվա առաջին 6 ամիսսների ընթացքում որդեգրվել է 15 երեխա, որոնցից 7-ը տղա են, 8-ը աղջիկ։ 15 երեխաներից 11-ը 1-6 տարիքային խմբում են։ 13-ը միայնակ մայրերի երեխաներ են, որոնց որդեգրումը կատարվել է միակ ծնողի համաձայնությամբ։
Ընդհանուր առմամբ հանգիստ էր զորամասերում: Մի քիչ լարվածություն էի զգում, որովհետև տղաներն արդեն երեք օր է՝ նորմալ չեն քնում, հերթապահության են անում: Մի քիչ հոգնածություն կա, բայց երբ զրուցում էինք գործողությունների մասին, սկսում էին ոգևորված պատմել՝ ոնց է եղել, ոնց են դիմադրել:
«Այգեձորում խուճապ չկա, կրակոցները լինում են հիմնականում դիվերսիոն հարձակումների ժամանակ: Այգեձորը մեծ պարագծով սահման ունի Ադրբեջանի հետ, բայց անտառներով: Հիմնականում վտանգավոր է Մովսեսում, Չինարիում, Պառավաքարում, Այգեպարում, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերում»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանում մահացել է մեր գործընկեր՝ լրագրող, տնտեսական մեկնաբան Սամվել Ավագյանը: Սամվելը հիվանդ էր քաղցկեղով, որի դեմ, դժբախտաբար, անզոր գտնվեց ոչ միայն բժշկությունը, այլև լրագրողներիս համերաշխությունը, ինչն այնքան բացառիկ երևույթ է մեր իրականության մեջ:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին:
«Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն և էլ ավելի կընկղմվեն քաղաքական խորը կոռուպցիոն իրավիճակներում, որոնք ծառայում են այս կամ այն գերտերության շահերին։ Մեծամասամբ հայ բնակչությամբ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 5-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 6-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Օգոստոսի 4-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 21:30-ին «շտապբուժօգնության» մեքենայով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գարեգին Նժդեհ 22 շենքի բնակիչ, 51-ամյա Միհրան Սրափյանը՝ կրծքավանդակի ձախ հատվածում երկու կտրած-ծակած վերքերով:
էսքանը թող Սահմանին ապրող մարդիկ ամենաշատն ուզում են խաղաղություն: Անձամբ ես ուզում եմ, որ իմ երեք երեխաները, խաղաղ մեծանան: Բայց մի բան գիտեմ, որ այդ խաղաղությունը չպետք է լինի մեր ձեռքբերումների հաշվին, այն ձեռքբերման, որը դարերի ընթացքում հազարից մեկ գրանցել ենք` Ղարաբաղի հաշվին:
Երևանում օգոստոսի 3-7-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20մ/վրկ:
Պաշտպանության նախարարը հանձնարերել է, որ կատարված սխրանքը իր բոլոր մանրամասնություններով դառնա հանրության համար հասանելի եւ պատմվի երիտասարդ սերնդին, որպեսզի մեր հերոսներին արժանին մատուցենք, հասկանանք, որ այսօր էլ հերոսներ ունենք մեր կողքին ապրող եւ հերոսներ ծնող մայրեր:
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Թեժ լեռ» կոչվող հանդամասում «ԳԱԶ-31105» մակնիշի 25ՍԼ948 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ:
Փաստաբանն իր դեմ սարքված քրեական գործը կապում էր Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարի շուրջ բարձրացված աղմուկի հետ, որտեղ նա պաշտպանում է գյուղացիների շահերը: