Բաժիններ՝

Այգեձորում խուճապ չկա, ընդամենը մոշ հավաքելն է արգելված․ գյուղապետ (տեսանյութ). 1in.am

«Այգեձորում խուճապ չկա, կրակոցները լինում են հիմնականում դիվերսիոն հարձակումների ժամանակ: Այգեձորը մեծ պարագծով սահման ունի Ադրբեջանի հետ, բայց անտառներով: Հիմնականում վտանգավոր է Մովսեսում, Չինարիում, Պառավաքարում, Այգեպարում, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղերում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Այգեձոր համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը՝ հավելելով, որ իրենց համայնքում արդեն իսկ հորդորել են՝ հատկապես երեխաներին, որ անտառներ չգնան պտուղ հավաքելու, քանի որ օրերս հակառակորդը կրակոցներ էր արձակել:

Հակառակորդը անտառում կրակել էր նաև գյուղի բնակիչ Վալերի Ճաղարյանի վրա, ով հիմա իրեն լավ է զգում, հիվանդանոցից կարող է դուրս գրվել, պարզապես ապահովության համար առայժմ բժիշկների հսկողության տակ է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս