Օրերս մի կին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ Սիլիկյան թաղամասում գտնվող ռեստորանային համալիրի նախասրահի սեղանից գողացել են իր բջջային հեռախոսը, որը մեկ ժամ անց գտել են ռեստորանի դիմաց գտնվող աղբամանի վրա:
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն:
Հյուսիս-Կովկասյան շրջանային ռազմական դատարանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի քրեական մի շարք հնչեղ գործերի դիտարկմանը:
Այսօր ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մրցութային հանձնաժողովն այսօր լսեց մյուս 6 հավակնորդներին: Հիշեցնենք, որ մրցույթի հարցազրույցի փուլը մեկնարկել էր երեկ:
Փետրվարի 27-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Նորատուս-Մարտունի հատվածում «ԳԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Սևանա լճում. անհրաժեշտ է օգնություն:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի զոհերի ծնողներն այսօրվա ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին, որ իրենցից ոմանց մոտավորապես 2 շաբաթ առաջ կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ նոր արձանագրություն կազմելու նպատակով, իսկ ոմանց էլ ծանուցագրեր են ուղարկել:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի քննությունը Հայաստանում անցկացնելու պահանջով «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության ակցիան այսօր՝ փետրվարի 27-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ սկսվեց միջադեպով:
երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ մեր ընթերցողներից մեկի ավտոմեքենայի ռեգիստրատորն արձանագրել է երիտասարդ տղայի և աղջկա միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որը ներկայացնում ենք ընթերցողներին առանց մեկնաբանության:
Գյուղատնտեսության մեջ օգտագործվող քիմիական պարարտանյութերը, ըստ «Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանի, պետք է փոխարինել օրգանական և կենսաբանական պարարտանյութերով, քանի որ վերջիններս անհամեմատ անվտանգ են թե՛ շրջապատող միջավայրի, թե՛ էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության առումով:
Լինում են դեպքեր, երբ տղամարդը, կորցնելով ինքնատիրապետումը, ակամա դառնում է մարդասպան: Խոսքն այս դեպքում վերաբերում է 2013թ-ին ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով դատապարտված Արտյոմ Ղազարյանին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի հրամանագրով` Դավիթ Վիրաբյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա):
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ պատմեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն որպես տուժողի՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին այսօր մասնակցեց նաև փաստաբան Վահե Գրիգորյանը: Լրագրողների հարցին, թե ինչ սպասելիքներ ունի՝ հաշվի առնելով իր այսօրվա պատրաստվածության մակարդակը, Վահե Գրիգորյանը դժվարացավ պատասխանել:
«Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում»:
«Ոչ բոլորն են մարտի 1-ի համար պայքարում Հայ ազգային կոնգրեսից, որից մի քանի հոգի անջատվեցին: Ես կարող եմ անունները տալ՝ ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ ամաչում: Մինչև հիմա իմ տղայի՝ Արմենի գերեզմանի, տան տեղը չգիտեն՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի: Ես շատ խիստ վրդդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պետք է ունենա, չէ՞: Այսքան տարի նա դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Մեզ մոտ նման բան կա՝ ծնունդ ենք նշում, էսա մարտի 1 է գալիս, գնալու ենք գերեզմաններ, ոչ մի անգամ, առաջին 2 տարին մի երկու բան գրում էին թերթում, բայց հիմա ընդհանրապես ոչինչ չկա: Ի՞նչ է պատճառը, ես ուզում եմ իմանալ, իրենցից լսեմ, թող գան արտահայտվեն»:
Փետրվարի 27-ին բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները: Նրանք մեքենաները կայանել են Վարդանանց հրապարակի քարե գորգի մոտ և պահանջել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի» վերանայում:
Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոնի» կողմից նախաձեռնված համահայկական «Վառիր քո մոմը» ֆլեշ մոբը շարունակում է ծավալվել: Ֆլեշ մոբին արդեն միացել են մասնակիցներ ինչպես Հայաստանից, այպես էլ արտերկրից, ինչպես անհատներ, այնպես էլ կոլեկտիվներ: Օրերս ֆլեշ մոբին է միացել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող` ազգությամբ հնդիկ Կապիլ Դասը:
Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի, առողջապահության և գիտության ոլորտներում ունեցած պատկառելի վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան տիար Շահեն Խաչատրյանին, ՀՀ գլխավոր վիրաբույժ, «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական կլինիկաների ղեկավար, ՀՀ ՊՆ և ՆԳՆ գլխավոր խորհրդատու պրոֆ. Հովհաննես Սարուխանյանին ու ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պրոֆ. Ռազմիկ Աբրահամյանին:
ԲՀԿ անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործը փակել են։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը։
Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը: Բացի այդ՝ ռեժիմին հեռացնելուց հետո նոր կառավարությունը էականորեն կնվազեցնի տուգանքների և տույժերի չափերը՝ դրանք սահմանելով ըստ մեր քաղաքացիների եկամուտների:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կիևյան 2-րդ նրբանցքի 18 տան սեփականատերերը դատական հայց են ներկայացրել Երևանի նախկին ճարտարապետ Սամվել Դանիելյանի դեմ՝պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կեղծիքներ թույլ տալու դեպքով, որի արդյունքում իրենք ավելի քան 200 հազար ԱՄ-ն դոլարի վնաս են կրել։
Փետրվարի 26-ին, ժամը 05.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում:
ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում և ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հարցումով դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, արդարադատության նախարարին և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարին՝ խնդրելով հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը:
Նա քննությամբ չպարզված անձից հագուստների վաճառքի դիմաց ստացել է 20 000 դրամ անվանական արժեքով մեկ հատ կեղծ թղթադրամ, հետագայում հասկանալով, որ նշված թղթադրամը կեղծ է, այն որպես հուշանվեր պահել է իր մոտ, ապա այն իրացնելու նպատակով, Հանրապետության հրապարակում ամբաստանյալը հանդիպել է մարմնավաճառությամբ զբաղվող իր ծանոթին, նրա հետ ուղևորվել ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ և ծառայության համար վճարելու եղանակով նրան իրացրել է նշված 20 000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամը:
«4-5 տարեկան աղջնակ էի, բայց այսօրվա պես հիշում եմ այն պատկերը, թե ինչպես էին առնական ու խրոխտ զինվորները յարխուշտա պարում մեր տանը: Աչքերիս առաջ նրանց հայդուկային կերպարանքներն են, ականջներումս՝ նրանց պարն ու ոտքերի ուժեղ հարվածները»:
Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 21:25-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ, ավտովթար է տեղի ունեցել:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կոշիկի միջատակից սղոց է հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանից
Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ էր ստացվել մի խանութից 25.000 դրամ և 750.000 դրամի մթերային ապրանքներ գողանալու մասին: