Երեւանում, օգոստոսի 25-ին կեսգիշերին միջադեպ է տեղի ունեցել Ալեք Մանուկյան փողոցում՝ «Մամա միա» կարաոկեի դիմաց:
Օգոստոսի 25-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 1/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Էմմա Կարապետյանին:
Գագիկ Հարությունյանն երբեւիցե Գագիկ Ծառուկյանի հետ նման հարց չի քննարկել, մտերմական հարաբերություններով հանդերձ վերջին ամիսներին նրա հետ որեւէ առանձնազրույց չի ունեցել։
Ժամը 06:30-ի սահմաններում Քաղցրաշեն գյուղի բնակիչ, 31-ամյա Ավետ Ֆախուրյանը, վարելով Opel մակնիշի 34 ND 655 համարանիշի ավտոմեքենան, Քաղցրաշեն-Նորաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն` իրավիճակը պահել են վերահսկողության տակ:
Օգոստոսի 26-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Աբրահամ Պ.-ն:
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան 1-11, Արզումանյան 1-19, Շինարարների 2-9, Լենինգրադյան 2-44, Սիսակյան 8, 10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Միջոցառումներ իհարկե լինելու են, սակայն իմ եւ պատվիրատուի միջեւ կնքվելու է պայմանագիր, որը համաձայնեցված կլինի մշակույթի նախարարության հետ եւ կունենա հատուկ պայմաններ: Դա նշանակում է, որ պատմամշակութային հուշարձանների մոտ թույլատրելի կլինի օրինակ հոգեւոր, դասական եւ ռոք երաժշտություն, ռաբիսը կարգելվի:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է:
Օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ սահմանապահը մարդու վրա թռուցիկ հայացք է գցում։ Սակայն այդ ընթացքում նրա վարժված ուղեղը մեծ արագությամբ համեմատում է դեմքը լուսանկարի հետ՝ առնվազն 12 չափանիշներով։
Ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ թաղամասի թիվ 230 հողատարածքում՝ շշերի ընդունման կետում, օձ է նկատվել։
Փրկարարները կոտրելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի եւ վիրավոր տղամարդու, ում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Շտապօգնության բրիգադը տեղափոխեց հիվանդանոց:
«Երկրաշարժին կորցրել ենք ամեն ինչ, տուն-տեղ, ապրուստ և այլն, հիմա կորցնում ենք մեր առողջությունը, ծնողներս չդիմացան, նրանք շուտ մահացան, բազմաթիվ հիվանդություններ այս առնետանոցում ձեռք բերելուց հետո, հիմա հերթը մերն է, իմ կնոջ, երկու անչափահաս երեխաներիս և քրոջս»:
ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները` Մոսկվայի իրավապահների հետ համատեղ, օգոստոսի 20-ին, ժամը 12.30-ին, Մոսկվայի Սուխովսկի նրբանցքի թիվ 78 շենքի մոտ հայտնաբերել և ձերբակալել են 1971 թ. ծնված Էրիկ Ա.-ին:
Արթուրի տատիկը՝ Ջուլիետա Քարամյանը, 168.am-ին պատմեց, որ Արթուրը կոշիկ չունի, որոնցով կկարողանա դպրոց հաճախել: Մեկ շաբաթից կսկսվեն դասերը, բայց նրանք դեռ չեն կարողացել գնել գրենական պիտույքներ, դպրոցական ուսապարկ, հագուստ, կոշիկ: Մինչև 5-րդ դասարանը թաղապետարանից օգնություն էին ստանում՝ պայուսակ, տետրեր, բայց այս տարի նրանց պատասխանել են, որ այսուհետ չի տրամադրվելու այդ օգնությունը, քանի որ նա արդեն 5-րդ դասարան է հաճախելու:
Նախկինում չդատված, ոչ մի տեղ չաշխատող Ա. Մ.-ի մեքենայի զննության ժամանակ հետեւի աջ ոտնատեղի ռետինե ծածկոցի վրայից հայտնաբերվել է կանեփանման բույսի ցողուն՝ 4 գրամ քաշով: Ա. Մ.-ի անձնական զննությամբ նրա կիսավարտիքի աջ գրպանից հայտնաբերվել է 5,6 մմ տրամաչափի 4 փամփուշտ, իսկ ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 2 փամփուշտ:
Օգոստոսի 24-ին, ժամը 21.00-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ նրա մտերիմներից Նիկոլ Աբրահամյանը մեդալի են արժանացել:
Օգոստոսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1987 թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ադրբեջանական կողմը հրապարակավ նվաստացրել ու խոշտանգել է հոգեկան առողջության ակնհայտ խնդիր ունեցող Պետրոսյանին՝ նրան ներկայացնելով որպես «դիվերսանտ»: Դրան հետևեց Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ Պետրոսյանը հանկարծամահ է եղել «սրտային անբավարարությունից»: Մինչդեռ, ըստ Պետրոսյանի բժշկական քարտի, վերջինս եղել է ֆիզիկապես լիովին առողջ:
25-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 28-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9 փողոցի, Վերին Շենգավիթ թաղամասի 10 և 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. և 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադևոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս համարներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Մեկ տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում:
Պեղումների արդյունքում հաջողվեց միանշանակ ցույց տալ, որ Գրիգորիսի դամբարանը նույնպես ունեցել է արեւելյան մուտք, որը ենթադրվում էր, բայց փաստագրված չէր, շքեղ մուտքով, 2մ լայնության ու 2,5 մ երկարության սալահատակով, որը քրիստոնեական այլ կառույցներում բացակայում է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում այսօր նշանակված ֆինանսական բուրգի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց` ամբաստանյալի առողջական վատ վիճակի պատճառով: Դատական նիստի սկզբում դատավորն ասաց, որ շտապօգնություն է հրավիրվել, և բժշկի գրության համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ներարկումներ են արվել. բժիշկը նշել էր, որ ցանկալի է՝ դատական նիստը հետաձգվի, իսկ հիվանդին էլ հանգիստ է անհրաժեշտ:
Անդրադառնալով տոնական ծրագրին՝ նա հայտնեց. «Նախատեսվում են տարաբնույթ մարզա-մշակութային միջոցառումեր, այդ թվում՝ դպրոցականների միջև մինի ֆուտբոլի, փոխանցումավազաքի մրցումներ, մշակութային օջախներում՝ համերգներ, կերպարվեստի գործերի ցուցահանդեսներ, իսկ բուհերում, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ու դպրոցներում առաջին պարապմունքը կնվիրվի ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին։
«Այնպես չէր, որ ինչ-որ մի խումբ մարդիկ տարբեր տեղերից տարբեր կարծիքներ են հայտնում: Կար համախմբված, միասնական մոտեցում, առաջարկ և պահանջների ինչ-որ փաստաթուղթ, որոնք բոլորն անտեսվեցին»,- ասում է «Դ!եմ եմ» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը: